Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

Սուբսիդիաների տրամադրում

1. Կողմերը տրամադրում են սուբսիդիաներ` ՄԱԳՀ 1994 VI և XVI հոդվածների դրույթներին, Սուբսիդիաների և փոխհատուցման միջոցների մասին ԱՀԿ Համաձայնագրին համապատասխան:

2. Կողմերը չեն պահպանում և չեն տրամադրում արգելված սուբսիդիաներ Սուբսիդիաների և փոխհատուցման միջոցների մասին ԱՀԿ Համաձայնագրի 3-րդ հոդվածի հասկացությամբ` բացառությամբ այն միջոցների, որոնք նախատեսված են սույն Պայմանագրին կից 3-րդ Հավելվածում, որը հանդիսանում է նրա անբաժանելի մասը:

3. Կողմերը ձեռնպահ են մնում սուբսիդիաների և փոխհատուցման միջոցների մասին ԱՀԿ Համաձայնագրի 2-րդ հոդվածի հասկացությամբ հատուկ սուբսիդիաների տրամադրումից, որոնք կարող են հանգեցնել մյուս Կողմերի շահերի լուրջ սահմանափակման և կբերեն բացասական հետևանքների, որոնք նախատեսված են Սուբսիդիաների և փոխհատուցման միջոցների մասին ԱՀԿ Համաձայնագրի 6-րդ հոդվածով:

4. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է ձեռնարկություններին տրամադրվող պետական օժանդակության թափանցիկությունը` մյուս Կողմերին տեղեկացնելով պետության կողմից տարեկան կտրվածքով հատկացված օժանդակության ընդհանուր գումարի և բաշխման մասին և, մյուս Կողմի պահանջով, կոնկրետ դեպքերով պետական օժանդակության և այդպիսի օժանդակության տրամադրման սխեմաների մասին տեղեկատվություն տրամադրելով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։