Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

Փոխադարձ առևտրում հակադեմպինգային և փոխհատուցման միջոցների կիրառում

1. Սույն Պայմանագրում ոչինչ չի խոչընդոտում Կողմին (մաքսային միություն)` կիրառելու համար հակադեմպինգային և փոխհատուցման միջոցներ մյուս Կողմից ծագած ապրանքի ներմուծման նկատմամբ: Այդպիսի միջոցները արդյունաբերական և գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ պետք է կիրառվեն միայն ՄԱԳՀ 1994 VI և XVI հոդվածներին, Սուբսիդիաների և փոխհատուցման միջոցների մասին ԱՀԿ Համաձայնագրին և սույն Պայմանագրին համապատասխան:

2. Կողմերից մեկի (մաքսային միության) հակադեմպինգային և փոխհատուցման միջոցները կիրառելու մտադրության դեպքում այդ Կողմը (մաքսային միություն) մինչև այդ միջոցները կիրառելը տրամադրում է համապատասխան տեղեկատվություն մյուս շահագրգիռ Կողմերին հիմնական փաստերի և ելքերի վերաբերյալ, որոնք այդ միջոցների կիրառման համար հիմնական են համարվում: Որպեսզի Կողմերը կարողանան պաշտպանել իրենց շահերը, նման տեղեկատվության տրամադրումը պետք է լինի նախօրոք, բայց ոչ ուշ, քան հետաքննության ավարտից երեսուն օր առաջ:

3. Կողմը (մաքսային միությունը), որը մտադրված է կիրառել կամ երկարաձգել հակադեմպինգային և փոխհատուցման միջոցները, պետք է շահագրգիռ Կողմերի կողմից, մինչև հետաքննությունն ավարտելը, խորհրդակցություններ անցկացնելու համար տրամադրի համապատասխան հնարավորություն:

4. Հակադեմպինգային և փոխհատուցման միջոցների ձևի ընտրման ժամանակ Կողմերը (մաքսային միություն) նախապատվություն են տալիս այն միջոցներին, որոնք ամենաքիչ վնասը կհասցնեն սույն Պայմանագրի նպատակներն իրականացնելիս:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։