Հոդված 11
Հոդված 11
Տեխնիկական արգելքները առևտրում
Կողմերը փոխադարձ առևտրում կիրառում են տեխնիկական միջոցներ, ներառյալ տեխնիկական կանոնակարգեր, չափորոշիչներ և համապատասխանության գնահատման գործողություններ, ղեկավարվելով Առևտրում տեխնիկական արգելքների մասին ԱՀԿ Համաձայնագրի կանոններով և սկզբունքներով:
Կողմերը համագործակցում են չափորոշման, չափագիտության, համապատասխանության գնահատման (հաստատման), հավատարմագրման, պետական վերահսկողության (հսկողության) ոլորտներում, հավաստագրման, չափագիտության և չափորոշման Միջպետական խորհրդի շրջանակներում` 1992 թվականի մարտի 13-ի` չափորոշման, չափագիտության և հավաստագրման ոլորտում համաձայնեցված քաղաքականության անցկացման մասին Համաձայնագրի հիման վրա: