Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

Սահմանափակումներ` վճարային հաշվեկշռի ապահովման նպատակով

1. Յուրաքանչյուր Կողմ իր վճարային հաշվեկշռի հավասարակշռության լուրջ խախտման և արտաքին ֆինանսական վիճակի լուրջ դժվարությունների դեպքում մյուս Կողմերի հետ ապրանքների առևտրում, իրենց օրենսդրությամբ նախատեսված միջոցների ձեռնարկման ճանապարհով, որոնք կհանգեցնեն ներմուծման համար թույլատրված ապրանքի արժեքի կամ քանակի սահմանափակման, կարող է սահմանել կամ պահպանել սահմանափակումներ` չհակասելով ՄԱԳՀ 1994 XII հոդվածին և ՄԱԳՀ 1994 Վճարային հաշվեկշռի մասին դրույթները հասկանալով, այդ թվում` կիրառել սահմանափակումներ Կողմերի միջև ապրանքների առևտրի իրականացման հետ կապված վճարների և փոխանցումների նկատմամբ:

Ապրանքների փոխադարձ առևտրում սահմանափակող միջոցները, ներառյալ, սույն կետում նշված նպատակներից ելնելով, փոխանցումների և վճարների նկատմամբ սահմանափակումները, կարող են կիրառվել, եթե Կողմերից ապրանքների ներմուծման համար փոխադարձ առևտրի շրջանակներում իրականացվող վճարները կատարվում են արժույթներով, որում ձևավորվում են սույն հոդվածի 2-րդ կետում նշված արժութային պահուստները այն Կողմի, որը ապրանքների փոխադարձ առևտրում կիրառում է այդպիսի սահմանափակող միջոցներ:

2. Ներմուծման նկատմամբ սահմանափակումները, ներառյալ, սույն հոդվածին համապատասխան, Կողմի կողմից սահմանված, պահպանված և ավելացված վճարները և փոխանցումները, չպետք է լինեն ավելի զգալի, քան դա անհրաժեշտ է այդպիսի Կողմի արժութային պահուստների լուրջ կրճատման անխուսափելի վտանգի կանխման համար, կամ` այդպիսի Կողմի արժութային պահուստների տրամաբանական աճի տեմպի վերականգնման համար:

3. Յուրաքանչյուր Կողմ, որը կրում է արտաքին ֆինանսական դրության և վճարային հաշվեկշռի հետ կապված դժվարություններ, առաջին հերթին այդ դրությունը շտկելու ուղղությամբ օգտագործում է այնպիսի հնարավորություններ, որոնք թույլ են տալիս չշոշափելու ապրանքների առևտուրը, և հատկապես արտաքին կրեդիտների և այլ ռեսուրսների ներգրավման հնարավորությունը, և ապահովում է այդպիսի կրեդիտների և ռեսուրսների պատշաճ օգտագործումը:

4. Այն Կողմերը, որոնք, սույն հոդվածի համաձայն, կիրառում են սահմանափակումներ`

հետևում են Միջազգային արժութային հիմնադրամի մասին Համաձայնագրի հոդվածներին կամ պարտավորություններին, որը նախատեսված է հատուկ արժութային համաձայնագրում,

չեն հասցնում ավելորդ վնաս յուրաքանչյուր մյուս Կողմի` կոմերցիոն, տնտեսական և ֆինանսական շահերին,

չեն կիրառում այնպիսի միջոցներ, որոնք դուրս են անհրաժեշտության սահմաններից` վճարային հաշվեկշռի վիճակի հետ կապված,

չեն ստեղծում խտրականություն Կողմերի միջև, եթե միայն ապրանքների առևտրի սահմանափակման միջոցներն ուղղված չեն արժույթների միջև հաշվեկշռի հավասարեցմանը. այդ դեպքում միջոցները չպետք է դուրս գան անհրաժեշտ խտրական մոտեցման սահմաններից,

աստիճանաբար վերացնում են սույն հոդվածում համապատասխանաբար ներառված միջոցները` իրենց կիրառումը դրդող հանգամանքները մեղմացնելու չափով,

սույն հոդվածին համապատասխան` միջոցների կիրառման ժամանակ, առանց խելամիտ հիմունքների, չեն խոչընդոտում նվազագույն կոմերցիոն քանակությամբ ցանկացած ապրանքի ներմուծմանը, որի հեռացումը առևտրային շրջանառությունից կխախտի սովորական առևտրի ուղղությունները,

չեն կիրառում այնպիսի սահմանափակումներ, որոնք կխոչընդոտեն կոմերցիոն նմուշների ներմուծմանը կամ պատենտի, ապրանքային նշանների, հեղինակային իրավունքի կամ նմանատիպ գործողությունների մասին դրույթների պահպանմանը:

5. Միջոցների մեջ, որոնց կիրառումը ենթադրվում է սույն հոդվածին համապատասխանությամբ, չեն մտնում այնպիսի միջոցները, ինչպիսիք են տուրքերի, լիցենզավորման և քվոտավորման պահպանումը կամ կիրառումը, եթե միայն, վճարային հաշվեկշռի վիճակից ելնելով, այլ միջոցները չեն կարող կանգնեցնել արտաքին հաշվարկների հետ կտրուկ վատացման վիճակը:

6. Այն միջոցների կիրառման ժամանակ, որոնք սահմանափակում են վճարների և փոխանցումների իրականացումը և համարվում են ընթացիկ գործողություններ, ցանկացած Կողմ, որը կիրառում է այդպիսի միջոցներ, անհապաղ տեղեկացնում է Միջազգային արժութային հիմնադրամին, Միջազգային արժութային հիմնադրամի մասին Համաձայնագրի VIII հոդված դրույթներին համապատասխան, ընթացիկ գործողությունների ազատությունը սահմանափակելու մասին և Միջազգային արժութային հիմնադրամի հետ անցկացնում է խորհրդակցություններ արտաքին ֆինանսական կամ վճարային հաշվեկշռի դրությունն ուղղելու, ինչպես նաև տնտեսական խնդիրների հայտնաբերման ուղղությամբ, որոնք կարող են հանգեցնել այդպիսի Կողմի վճարային հաշվեկշռի վատացման, և ձեռնարկվող միջոցներից լավագույնը որոշելու համար:

7. Սույն հոդվածին համապատասխան` Կողմերի կողմից կիրառվող կամ պահպանվող ցանկացած սահմանափակում կամ այդ սահմանափակումներում ցանկացած փոփոխություն համարվում է մյուս Կողմերին անհետաձգելի ծանուցման առարկա:

8. Սույն հոդվածի համաձայն, եթե պարտավորությունները թույլ են տալիս, մինչև մյուս Կողմերի հետ խորհրդակցություն անցկացնելը, որոնց շահերին կարող են դիպչել, Կողմերից ոչ մեկը չի կիրառում սահմանափակումներ: Եթե սահմանափակումները կիրառվում են մինչև խորհրդակցությունների անցկացումը, ապա խորհրդակցություններն անցկացվում են հնարավորինս սեղմ ժամկետում:

Խորհրդակցություններն անցկացվում են հետևյալ նպատակներով.

սույն հոդվածին համապատասխան ապրանքների առևտուրը սահմնափակող միջոցներ կիրառող Կողմի վճարային հաշվեկշռի և արտաքին ֆինանսական դրության հետ առաջացած դժվարությունների չափերի և բնույթի գնահատման,

արտաքին տնտեսական և առևտրային միջավայրի գնահատման, որում հայտնվել է այդպիսի Կողմը,

հնարավոր այլընտրանքային կարգավորման միջոցների բացահայտման, որոնք կարող են օգտագործվել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։