Հոդված 19
Հոդված 19
Վիճելի հարցեր
1. Կողմերը կընդունեն բոլոր անհրաժեշտ միջոցները` սույն Պայմանագրով իրենց պարտավորությունները կատարելու համար:
2. Այն դեպքում, եթե Կողմերից մեկը համարի, որ մյուս Կողմը չի կատարում իր պարտավորությունները սույն Պայմանագրի համաձայն, և պարտավորությունների այդպիսի չկատարումը վնասում կամ սպառնում է վնաս հասցնել առաջին Կողմի տնտեսական շահերին, ապա երկու Կողմերն էլ անցկացնում են խորհրդակցություններ` առաջացած տարաձայնությունների փոխադարձ ընդունելի վերացումը ապահովելու նպատակով:
Համաձայնության չգալու դեպքում վեճը, առաջին կողմի ընտրությամբ, կարող է փոխանցվել ԱՊՀ Տնտեսական դատարանի քննարկմանը, եթե երկու Կողմերն էլ համարվում են 1992 թվականի հուլիսի 6-ի` Անկախ Պետությունների Համագործակցության Տնտեսական դատարանի կարգավիճակի մասին Համաձայնագրի կամ սույն Պայմանագրին կից` անբաժանելի մաս հանդիսացող 4-րդ Հավելվածում նապատեսված վեճերի լուծման գործընթացին համապատասխան փորձագետների հանձնաժողովի մասնակիցներ:
3. ԱՀԿ անդամ հանդիսացող Կողմերի միջև ծագած այն հարցերով վեճերը, որոնք սույն Պայմանագրում կարգավորվում են` հղում կատարելով ԱՀԿ համաձայնագրերի դրույթներին, լուծվում են ԱՀԿ համապատասխան համաձայնագրերով նախատեսված կարգով: Սույն կետի դրույթները ԱՀԿ անդամ հանդիսացող Կողմերին չեն խոչընդոտում վեճերը կարգավորել սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան: