Հոդված 4
Հոդված 4
Ապրանքների ծագման երկիրը որոշելը
1. Այն ապրանքների ծագման երկրի որոշման համար, որոնք ծագում են Կողմերից և գտնվում են միմյանց հետ ապրանքային շրջանառության մեջ, Կողմերը ղեկավարվում են Ապրանքների ծագման երկրի կանոններով, որը հանդիսանում է 2009 թվականի նոյեմբերի 20-ի` «Անկախ Պետությունների Համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման Կանոնների մասին» Համաձայնագրի անբաժանելի մասը:
2. Ծագող և երրորդ երկրներից Կողմերի մաքսային տարածքներ ներմուծվող, Կողմերի մաքսային տարածքներից երրորդ երկրներ արտահանվող Ապրանքների ծագման երկրի որոշման կարգը կանոնակարգվում է ազգային օրենսդրությամբ և միջազգային այն պայմանագրերով, որոնց մասնակիցներ են համարվում նրանք: