Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

Տարանցման ազատություն

1. Ապրանքների և տրանսպորտային միջոցների տարանցման կարգավորումը սույն Պայմանագրի շրջանակներում Կողմերի կողմից կատարվում է ՄԱԳՀ 1994 V հոդվածի դրույթներին համապատասխան:

2. Ապրանքների և տրանսպորտային միջոցների տարանցման ժամանակ կիրառվում են հետևյալ պայմանները.

1) այն ապրանքները, որոնք տարանցումով փոխադրվում են Կողմերի տարածքով, պետք է միաժամանակ`

ա/ մնան անփոփոխ տեսքով` բացառությամբ բնական մաշվածության հետևանքով փոփոխությունների կամ նորմալ պայմաններում պահպանման և տեղափոխման վնասի,

բ/ չօգտագործվեն այլ նպատակներով` բացի տարանցումից,

գ/ ուղարկող մաքսային մարմնի կողմից նշանակման մաքսային մարմիններին հասցվեն սահմանված ժամկետում` ելնելով ապրանքը տեղափոխող տրանսպորտային միջոցների հնարավորություններից, նշված երթուղուց և տեղափոխման այլ պայմաններից,

2) այն դեպքերում, երբ դա չի հակասում սույն Պայմանագրի պայմաններին, Կողմը, իր օրենսդրությամբ համաձայնեցված, կարող է սահմանել առանձին տեսակների ապրանքների ցանկեր, որոնց տարանցումը արգելված է, ինչպես նաև` առանձին տեսակների ապրանքների ցանկեր, որոնց տարանցման համար պահանջվում է Կողմի լիազոր մարմնի հատուկ թույլտվությունների ստացում: Կողմերը միմյանց ծանուցում են իրենց ցանկերի մասին,

3) վթարի կամ անհաղթահարելի ուժի հանգամանքների առաջացման պատճառով տարանցումն ընդհատելու դեպքում փոխադրողը ղեկավարվում է այն Կողմի ազգային օրենսդրությամբ սահմանված նորմերով, որի տարածքում կատարվել է տարանցման ընդհատումը,

4) Կողմերի մաքսային մարմինները փոխադարձաբար ճանաչում են ազգային միջոցների նույնականությունը, մաքսային ապահովման այլ միջոցները, ինչպես նաև այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են ապրանքների և դրանք տեղափոխող տրանսպորտային միջոցների վերահսկողության համար` միջազգային կոնվենցիաներին, որոնց մասնակիցներ են համարվում Կողմերը, և/կամ իրենց միջև ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան,

5) Կողմերից յուրաքանչյուրը այն ապրանքների նկատմամբ, որոնք գտնվում են ցանկացած այլ Կողմի տարածքով տարանցման մեջ, տրամադրում է ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն ռեժիմն է, որը կտրամադրվեր այդպիսի ապրանքներին, եթե դրանք ծագման վայրից փոխադրվեին նշանակման վայր` առանց մյուս Կողմի տարածքով տեղափոխման:

3. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում խողովակաշարային տրանսպորտի վրա:

4. Շահագրգիռ Կողմերն սկսում են բանակցություններ վարել խողովակաշարային տրանսպորտով տարանցման մասին համաձայնագրի մշակման վերաբերյալ, և այդ բանակցությունները կավարտեն սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։