Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

Փոխադարձ առևտրում հատուկ պաշտպանիչ միջոցների կիրառում

1. Սույն Համաձայնագրում ոչինչ չի սահմանափակում Կողմի (մաքսային միության) իրավունքը` կիրառել հատուկ պաշտպանիչ միջոցներ: Այդպիսի միջոցները արդյունաբերական և գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ պետք է կիրառվեն միայն ՄԱԳՀ 1994 XIX հոդվածին, Պաշտպանիչ միջոցների մասին ԱՀԿ Համաձայնագրին և սույն Պայմանագրին համապատասխան:

2. Կողմը (մաքսային միությունը) հատուկ պաշտպանիչ միջոցների կիրառման ժամանակ բացառում է այդ միջոցների ազդեցությունը այն ապրանքի վրա, որը ծագած է մյուս Կողմի տարածքից, պայմանով, որ տվյալ ապրանքի ներմուծումը կիրականացվի այնպիսի քանակներով և պայմաններով, որոնք չեն վնասում և/կամ չեն առաջացնում այդ Կողմի (մաքսային միության) ազգային արդյունաբերությանը վնաս պատճառելու վտանգ:

Մյուս Կողմի տարածքից ծագած ապրանքի ներմուծումը դիտարկվում է որպես վնաս չպատճառող և/կամ Կողմի (մաքսային միությանը) ազգային արդյունաբերությանը վնաս չսպառնացող, եթե մյուս Կողմը վերջին երեք տարվա ընթացում չի դասվում ներմուծվող ապրանքի հինգ հիմնական մատակարարների թվում և միաժամանակ պահպանում է հետևյալ պայմանները.

մյուս Կողմի արտահանման ծավալները վերջին երեք տարվա ընթացքում կրճատվել կամ աճել են փոքր ծավալներով (բացարձակ և հարաբերական ցուցանիշներով) մյուս երկրներից ներմուծման համեմատ,

մյուս Կողմից ապրանքների արտահանման գների մակարդակը հավասար է կամ մեծ հայրենական ապրանքարտադրողների` նմանատիպ կամ ներքին շուկայում ներմուծող Կողմի (մաքսային միության) մրցունակ ապրանքների գների մակարդակից:

3. Կողմերից (մաքսային միության) մեկի հատուկ պաշտպանիչ միջոցները կիրառելու մտադրության դեպքում այդ Կողմը (մաքսային միությունը) հետաքննության ավարտից ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում այդ մտադրության մասին տեղեկացնում է մյուս Կողմերին, որոնք կարող են վնասվել միջոցների կիրառման հետևանքով: Շահագրգիռ Կողմերը փոխադարձաբար ընդունելի որոշումներ գտնելու նպատակով անց են կացնում խորհրդակցություններ:

4. Հատուկ պաշտպանիչ միջոցների ձևի ընտրման ժամանակ Կողմերը (մաքսային միությունը) նախապատվություն են տալիս այն միջոցներին, որոնք ամենաքիչ վնասը կհասցնեն սույն Պայմանագրի նպատակներն իրականացնելիս:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։