Հոդված 11
Հոդված 11
Այլ կանոնների կիրառումը
Եթե ներկա պահին կամ հետագայում միջազգային իրավունքով Պայմանավորվող կողմերի ստանձնած պարտավորությունները` ի լրումն սույն Համաձայնագրի, պարունակում են կանոններ` ընդհանուր կամ հատուկ, որոնք մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի ներդրումներին տրամադրում են առավել բարենպաստ ռեժիմ, քան նախատեսված է սույն Համաձայնագրով, ապա այդ կանոնները կգերակայեն սույն Համաձայնագրի նկատմամբ` այնքանով, որքանով դրանք ավելի բարենպաստ են ներդրողի համար: