Հոդված 14
Հոդված 14
Տևողությունը և դադարեցումը
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմնա քսանհինգ (25) տարի ժամկետով և կշարունակի մնալ ուժի մեջ նույն ժամանակահատվածով կամ ժամանակահատվածներով մինչև Համաձայնագրի սկզբնական կամ հերթական գործողության ժամկետը լրանալուց առնվազն մեկ տարի առաջ Պայմանավորվող կողմերից որևէ մեկը գրավոր ծանուցում ներկայացնի մյուս Պայմանավորվող կողմին այն դադարեցնելու իր մտադրության մասին:
2. Նախքան սույն Համաձայնագրի գործողության դադարեցման մասին ծանուցումն ուժի մեջ մտնելը կատարված ներդրումների նկատմամբ սույն Համաձայնագրի դրույթները կգործեն Համաձայնագրի դադարեցման օրվանից հետո հաջորդ տասնհինգ (15) տարիների ընթացքում:
Ի վկայումն որի` երկու Պայմանավորվող կողմերի համապատասխան լիազորված անձինք ստորագրեցին սույն Համաձայնագիրը:
Կատարված է 2010 թվականի հունիսի 25-ին, Երևան քաղաքում, որը համապատասխանում է 143…. Հ թվականի ……. օրը, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, արաբերեն և անգլերեն, ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են: Տարաձայնությունների դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2013թ. սեպտեմբերի 4-ին