Հոդված 3
Հոդված 3
Ներդրումների նկատմամբ ռեժիմը
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից կատարված ներդրումների օգտագործման, կառավարման, վարման, շահագործման, ընդլայնման, վաճառքի կամ այլ կերպ տնօրինման նկատմամբ պետք է տրամադրի այնպիսի ռեժիմ, որը պետք է լինի ոչ պակաս բարենպաստ, քան այն ռեժիմն է, որը նման իրավիճակներում Կողմը տրամադրում է իր կամ երրորդ երկրի ներդրողներին` ընտրելով այդ ներդրումների համար ամենաբարենպաստ ռեժիմը:
2. Այնուամենայնիվ, սույն հոդվածի դրույթները չպետք է մեկնաբանվեն իբրև պարտավորեցնող մի Պայմանավորվող կողմին` մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի նկատմամբ տարածել ցանկացած այնպիսի ռեժիմի, նախապատվության կամ արտոնության շահավետությունը, որն արդյունք է`
ա) մաքսային միության, տնտեսական միության, ազատ առևտրի գոտու, արժութային միության կամ տարածաշրջանային տնտեսական կարգավորումների որևէ այլ ձևի կամ նման այլ միջազգային համաձայնագրի, որի կողմ է հանդիսանում կամ կարող է դառնալ Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը,
բ) ցանկացած միջազգային, տարածաշրջանային կամ երկկողմ համաձայնագրի կամ նման այլ համաձայնագրի կամ ցանկացած ներքին օրենսդրության, որն ամբողջովին կամ հիմնականում վերաբերում է հարկմանը: