Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

Պայմանավորվող կողմերի միջև վեճերի կարգավորումը

1. Պայմանավորվող կողմերը սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված վեճերը հնարավորության սահմաններում պետք է լուծեն բանակցությունների կամ դիվանագիտական այլ ուղիներով:

2. Եթե վեճը չի կարգավորվել Պայմանավորվող կողմի` նման բանակցությունների կամ այլ դիվանագիտական ուղիների համար դիմում ներկայացնելու օրվանից վեց ամսվա ընթացքում, և եթե Պայմանավորվող կողմերի միջև գրավոր համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ, Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը, գրավոր ծանուցելով մյուս Պայմանավորվող կողմին, վեճը կարող է ներկայացնել ad hoc միջնորդ դատարան` սույն հոդվածի հաջորդ կետերին համապատասխան:

3. Միջնորդ դատարանը կստեղծվի հետևյալ կերպով. յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է նշանակի մեկ անդամի, և այս երկու անդամները պետք է համաձայնության գան երրորդ երկրի քաղաքացու մասին, որին երկու Պայմանավորվող կողմերը կնշանակեն որպես միջնորդ դատարանի Նախագահ: Այդ անդամները պետք է նշանակվեն երկու ամսվա ընթացքում, իսկ Նախագահը` չորս ամսվա ընթացքում` միջնորդ դատարանին վեճի փոխանցման մասին Պայմանավորվող կողմի մտադրության մասին մյուս Պայմանավորվող կողմին տեղեկացնելու օրվանից սկսած:

4. Եթե վերոնշյալ 3-րդ կետում նշված ժամանակահատվածներում նշանակումներ չեն կատարվել, այլ պայմանավորվածությունների բացակայության դեպքում Պայմանավորվող կողմերից ցանկացածը հրավիրում է Արդարադատության միջազգային դատարանի նախագահին` անհրաժեշտ նշանակումները կատարելու համար: Եթե Արդարադատության միջազգային դատարանի նախագահը հանդիսանում է Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի, կամ եթե որևէ այլ պատճառով չի կարող իրականացնել նշված գործառույթը, ապա նշանակումները կատարելու համար հրավիրվում է Արդարադատության միջազգային դատարանի փոխնախագահը: Եթե Արդարադատության միջազգային դատարանի փոխնախագահը հանդիսանում է Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի, կամ եթե նա նույնպես որևէ պատճառով չի կարող իրականացնել նշված գործառույթը, ապա անհրաժեշտ նշանակումներն իրականացնելու համար հրավիրվում է Արդարադատության միջազգային դատարանի` պաշտոնակարգում հաջորդ անդամը, որը չի հանդիսանում Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի:

5. Միջնորդ դատարանի որոշումներն ընդունվում են ձայների մեծամասնությամբ: Այդ որոշումներն ընդունվում են սույն Համաձայնագրի և միջազգային իրավունքի ընդունված այն կանոնների համաձայն, որոնք կիրառելի, վերջնական և իրավապարտադիր են երկու Պայմանավորվող կողմերի համար: Դատարանի կայացրած վճիռները վերջնական և պարտադիր են Պայմանավորվող կողմերի համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կրում է միջնորդ դատարանում իր կողմից նշանակված անդամի, ինչպես նաև միջնորդ դատավարությունում իր ներկայացուցչության ծախսերը: Դատարանի Նախագահի, ինչպես նաև դատական ընթացակարգերի իրականացման հետ կապված մյուս ծախսերը հավասարապես բաշխվում են Պայմանավորվող կողմերի միջև: Այնուամենայնիվ, միջնորդ դատարանը կարող է որոշել, որ ծախսերի ավելի մեծ մասը կրի Պայմանավորվող կողմերից մեկը: Բոլոր այլ դեպքերի համար միջնորդ դատարանը սահմանում է իր ընթացակարգը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։