Հոդված 6
Հոդված 6
Ներդրումներին առնչվող վճարումների փոխանցում
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է երաշխավորի մյուս Պայմանավորվող կողմի ներդրողներին ներդրումների և դրանց հետ կապված բոլոր վճարումների ազատ փոխանցումները դեպի իր տարածք և դրանից դուրս:
2. 1-ին կետով նախատեսված փոխանցումները պետք է իրականացվեն առանց անհիմն ուշացումների կամ սահմանափակումների և, բացառությամբ բնեղենով վճարումների, ազատ փոխարկելի արժույթով: Պահանջվող փոխանցումները կատարելու ուշացման դեպքում տուժած ներդրողն իրավունք ունի ուշացման ժամանակահատվածի համար տոկոսներ ստանալու: