Հոդված 2
Հոդված 2
Ներդրումների խրախուսումը և պաշտպանությունը
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կխրախուսի ներդրումները և իր տարածքում բարենպաստ պայմաններ կստեղծի մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից ներդրումներ կատարվելու համար և, իր օրենսդրությամբ իրեն վերապահված իրավունքների համաձայն, կընդունի այդ ներդրումները:
2. Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների նկատմամբ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում պետք է ցանկացած ժամանակ ապահովվի արդար և հավասար վերաբերմունք, ինչպես նաև լիակատար պաշտպանություն և ապահովություն` համաձայն միջազգային իրավունքի ընդունված սկզբունքներին և սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան եղանակով: Պայմանավորվող կողմերից ոչ մեկը չպետք է որևէ ձևով` անհիմն կամ խտրական միջոցներով, խոչընդոտի մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների կառավարմանը, պահպանմանը, օգտագործմանը, իրականացմանը կամ տնօրինմանը մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների տարածքում: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կկատարի մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների հանդեպ ստանձնած իր բոլոր պարտավորությունները և հանձնառությունները:
3. Հաստատումից հետո երկու Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումները ենթակա չեն լրացուցիչ կատարողական այնպիսի պահանջների, որոնք կարող են վնաս հասցնել դրանց կենսունակությանը կամ բացասաբար անդրադառնալ դրանց օգտագործման, կառավարման, վարման, շահագործման, ընդլայնման, վաճառքի կամ այլ կերպ տնօրինման վրա: