Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Վնասների փոխհատուցում

1. Բացառությամբ 6-րդ հոդվածի կիրառման դեպքերի` եթե մի Պայմանավորվող կողմի ներդրողի ներդրումները վնասներ են կրում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում պատերազմի կամ այլ զինված հակամարտության, պետական արտակարգ իրավիճակների, հեղափոխության, քաղաքացիական խռովությունների, ապստամբության կամ նման այլ իրադարձությունների պատճառով, վերջինը նշված Պայմանավորվող կողմը կորուստների վերադարձման, փոխհատուցման, վնասի հատուցման կամ նման որևէ այլ կարգավորման մասով պետք է ներդրողին տրամադրի ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն ռեժիմն է, որը վերջինը նշված Պայմանավորվող կողմը տրամադրում է իր ներդրողներին կամ որևէ երրորդ կողմի ներդրողներին` ընտրելով ներդրողի համար ամենաբարենպաստ ռեժիմը:

2. Չխախտելով 1-ին կետի պայմանները` մի Պայմանավորվող կողմի ներդրողների համար, որոնք վնաս են կրում այդ կետում նշված իրադարձություններից որևէ մեկի պատճառով մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, ինչը հետևանք է`

ա) վերջինիս զինված ուժերի կամ իշխանությունների կողմից նրա ներդրումների կամ դրանց մի մասի բռնագրավման,

բ) վերջինիս զինված ուժերի կամ իշխանությունների կողմից ներդրումների կամ դրանց մի մասի ոչնչացման, որը չի առաջացել զինված գործողությունների արդյունքում կամ չէր պահանջվում իրադրային անհրաժեշտությունից,

մյուս Կողմն ապահովում է վնասների վերականգնումը կամ փոխհատուցումը, որը ցանկացած դեպքում պետք է կատարվի արագ, պատշաճ և արդյունավետ կերպով` կրած վնասների կամ կորուստների համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։