Հոդված 7
Հոդված 7
Սուբրոգացիա
1. Եթե մի Պայմանավորվող կողմը կամ նրա նշանակած գործակալությունը («Փոխհատուցող կողմ») վճարում է կատարում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում («Ընդունող Կողմ») կատարված ներդրումների առնչությամբ ստանձնած փոխհատուցման կամ երաշխավորման դիմաց, ապա Ընդունող կողմը ճանաչում է`
ա) Փոխհատուցող կողմին այդ ներդրումից բխող բոլոր իրավունքների և պահանջների փոխանցումը` օրենքով կամ այլ իրավական գործառությամբ,
բ) Փոխհատուցող կողմի իրավունքը` իրականացնել բոլոր այդ իրավունքները և կիրառել այդպիսի պահանջները և ստանձնել ներդրումների հետ կապված բոլոր պարտավորությունները սուբրոգացիայի իրավունքով:
2. Փոխհատուցող կողմին բոլոր հանգամանքներում պետք է տրամադրվի այն ռեժիմը, որը տրամադրվում է`
ա) վերոնշյալ 1-ին կետում նշված փոխանցման իրավունքով ձեռք բերված իրավունքների ու պահանջների և ստանձնած պարտավորությունների նկատմամբ,
բ) ցանկացած վճարման նկատմամբ, որը ստացվել է` համաձայն այդ իրավունքների և պահանջների,
որը սկզբնապես ներդրողը լիազորված էր ստանալ, սույն Համաձայնագրին համապատասխան, տվյալ ներդրման նկատմամբ: