Անցնել բովանդակությանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐԶԵՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Միջազգային կոնվենցիաընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Գլուխ I · Սահմանումներ

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն Կոնվենցիայի նպատակների համար`

(ա) «Ստանդարտ» նշանակում է՝ դրույթ, որի իրականացումը ընդունվում է որպես անհրաժեշտություն` մաքսային ընթացակարգերի և գործելակերպի ներդաշնակեցումն ու պարզեցումն ապահովելու համար,

(բ) «Անցումային ստանդարտ» նշանակում է` Գլխավոր հավելվածի ստանդարտ, որի համար թույլատրվում է իրականացման առավել երկարատև ժամկետ,

(գ) «Առաջարկվող գործելակերպ» նշանակում է` Հատուկ հավելվածի դրույթ, որն ընդունվում է որպես առաջընթաց` միտված մաքսային ընթացակարգերի և գործելակերպի ներդաշնակեցմանն ու պարզեցմանը, և ցանկալի է դրա հնարավորինս լայն կիրառումը,

(դ) «Ազգային օրենսդրություն» նշանակում է` օրենքներ, կանոններ և այլ միջոցներ, որոնք սահմանված են Պայմանավորվող կողմի իրավասու մարմնի կողմից և կիրառելի են տվյալ Պայմանավորվող կողմի ողջ տարածքում, կամ ուժի մեջ մտած պայմանագրեր, որոնցով այդ Կողմը ստանձնել է պարտավորություններ,

(ե) «Գլխավոր հավելված» նշանակում է` սույն Կոնվենցիայում նշված բոլոր մաքսային ընթացակարգերի և գործելակերպի նկատմամբ կիրառվող դրույթների հավաքածու,

(զ) «Հատուկ հավելված» նշանակում է` սույն Կոնվենցիայում նշված մեկ կամ ավելի մաքսային ընթացակարգի կամ գործելակերպի նկատմամբ կիրառելի դրույթների հավաքածու,

(է) «Ուղեցույցներ» նշանակում է` Գլխավոր հավելվածի, Հատուկ հավելվածների և դրանց գլուխների դրույթների պարզաբանումների ամբողջություն, որտեղ նշվում են որոշ հնարավոր գործողություններ, որոնք պետք է ձեռնարկվեն ստանդարտները, անցումային ստանդարտները և առաջարկվող գործելակերպը կիրառելիս և, որոնք, մասնավորապես, նկարագրում են լավագույն գործելակերպերը և առաջարկում առավել բարենպաստ օրինակներ,

(ը) «Մշտական տեխնիկական կոմիտե» նշանակում է` Խորհրդի մշտական տեխնիկական կոմիտե,

(թ) «Խորհուրդ» նշանակում է` կազմակերպություն` ստեղծված Մաքսային համագործակցության խորհուրդը հիմնադրող կոնվենցիայով, որը ստորագրվել Բրյուսելում 1950 թ-ի դեկտեմբերի 15-ին,

(ժ) «Մաքսային կամ տնտեսական միություն» նշանակում է` միություն, որը հիմնադրվել է պետությունների կողմից և կազմված է դրանցից, և որն իրավասու է ընդունել այդ պետությունների համար իրավապարտադիր իր կանոնները` սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի վերաբերյալ, ինչպես նաև իր ներքին ընթացակարգերին համապատասխան` իրավասու է որոշում կայացնել սույն Կոնվենցիայի ստորագրման, վավերացման կամ դրան միանալու վերաբերյալ:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։