ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԸԳլուխ 15 · ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 103. Տոկոսները
Հոդված 103. Տոկոսները
1. Տոկոսները վճարվում են մաքսատուրքի վճարման հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորության տրամադրման դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափով (վերահաշվարկված օրական կտրվածքով):
2. Տոկոսները վճարվում են մաքսատուրքի, հարկերի վճարման հետաձգման կամ տարաժամկետ վճարման ժամկետն ավարտվելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում: