Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2020-02-01։Բացել գործող տեքստը
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 10 · ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ՝ ԸՍՏ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ

Հոդված 61. Միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը

գործել է մինչև 2020-02-01Բացել ARLIS-ում

Հոդված 61. Միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը

1. Արտաքին տնտեսական գործունեության մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման, ինչպես նաև մաքսային վիճակագրության վարման նպատակով Հայաստանի Հանրապետությունում կիրառվում է Միության հանձնաժողովի հաստատած՝ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը (այսուհետ՝ ԱՏԳ ԱԱ):

2. Կառավարությունը հաստատում է ԱՏԳ ԱԱ-ի հայերեն թարգմանված տարբերակը:

3. Կառավարության հաստատած ԱՏԳ ԱԱ-ի տարբերակի և Միության հանձնաժողովի հաստատած ԱՏԳ ԱԱ-ի միջև տարընթերցումների, հակասությունների, անհամապատասխանությունների առկայության դեպքում գերակայում են Միության հանձնաժողովի հաստատած ԱՏԳ ԱԱ-ի դրույթները:

(61-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։