Հոդված 184. Ապրանքների նշանակման վայրը
Հոդված 184. Ապրանքների նշանակման վայրը
1. Ապրանքների նշանակման վայրը սահմանված է Միության մաքսային օրենսգրքի 220-րդ հոդվածով:
2. Միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար մաքսային մարմինը, անկախ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում նշված ապրանքների նշանակման վայրերից, կարող է սահմանել նշանակման այլ վայրեր հետևյալ դեպքերում.
1) եթե մաքսային հայտարարագրումը սույն օրենքին համապատասխան իրականացնում է մասնագիտացված մաքսային մարմինը.
2) եթե նշանակման վայրի մաքսային մարմնի գործունեության գոտում առկա է արտակարգ իրավիճակ, կամ որոշակի ապրանքատեսակների ներմուծման համար օրենքով գործում են արգելքներ:
3. Սույն մասի 1-ին և 2-րդ կետերից անկախ` Կառավարությունը կարող է սահմանել նշանակման վայրերի փոփոխության այլ դեպքեր:
(184-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)