Հոդված 244. Ռեեստրներում չներառված մտավոր սեփականության օբյեկտների բաց թողնման կասեցումը
Հոդված 244. Ռեեստրներում չներառված մտավոր սեփականության օբյեկտների բաց թողնման կասեցումը
1. Մաքսային մարմիններն իրավունք ունեն կասեցնելու մտավոր սեփականության իրավունքի խախտմամբ տեղափոխվող ապրանքների բաց թողնումը, որոնք ներառված չեն ռեեստրներում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավունքներն իրականացնելիս մաքսային մարմինները իրավասու են պահանջելու իրավատիրոջից համապատասխան տեղեկատվություն:
3. Ապրանքների բաց թողնումը կասեցվում է յոթ աշխատանքային օրում: Մաքսային մարմինը կարող է երկարաձգել նշված ժամկետը տասն օրը չգերազանցող ժամկետով, եթե իրավատերը կասեցման ժամկետի երկարաձգման գրավոր դիմում է ներկայացրել մաքսային մարմին և մտավոր սեփականության օբյեկտների ռեեստրում ապրանքների ներառման դիմում է ներկայացրել կոմիտե:
4. Իրավատերն իրավունք ունի մաքսային մարմնից ստանալու տեղեկատվություն ապրանքների բաց թողնման կասեցման վերաբերյալ, ինչպես նաև դրանցից վերցնելու նմուշներ և փորձանմուշներ:
5. Նախքան ապրանքների բաց թողնման կասեցման ժամկետը լրանալը ապրանքների բաց թողնման կասեցման մասին որոշումը կարող է չեղյալ համարվել, եթե իրավատիրոջ վերաբերյալ մաքսային մարմինների մոտ առկա տեղեկատվությունը չի հաստատվել, կամ իրավատերը կամ նրա ներկայացուցիչը դիմել են մաքսային մարմին ապրանքների բաց թողնման կասեցման մասին որոշումը չեղյալ համարելու խնդրանքով:
6. Մինչև ապրանքների բաց թողնման կասեցման ժամկետը լրանալը իրավատիրոջ կողմից սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված գործողությունների չկատարման կամ կոմիտեի կողմից ապրանքների վերցման կամ առգրավման որոշում չկայացվելու դեպքում ապրանքների բաց թողնումն իրականացվում է Միության մաքսային օրենսդրությամբ և սույն օրենքով սահմանված կարգով:
7. Սույն հոդվածով սահմանված դրույթները չեն կիրառվում մտավոր սեփականության օբյեկտ պարունակող այն ապրանքների նկատմամբ, որոնց նկատմամբ նախկինում կիրառվել են սույն հոդվածի դրույթները:
(244-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)