Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2020-02-01։Բացել գործող տեքստը
ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 20 · ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

Հոդված 135. Արտագնա մաքսային ստուգման անցկացման նպատակով մաքսային մարմնի պաշտոնատար անձանց մուտքը ստուգվող անձի օբյեկտ

գործել է մինչև 2020-02-01Բացել ARLIS-ում

Հոդված 135. Արտագնա մաքսային ստուգման անցկացման նպատակով մաքսային մարմնի պաշտոնատար անձանց մուտքը ստուգվող անձի օբյեկտ

1. Ստուգվող անձն իրավունք ունի մերժելու մաքսային մարմինների պաշտոնատար անձանց՝ իր օբյեկտներ մուտք գործելու հնարավորությունը Միության մաքսային օրենսգրքի 133-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում: Ստուգվող անձի կողմից արտագնա մաքսային ստուգումն իրականացնող մաքսային մարմնի պաշտոնատար անձանց՝ իր օբյեկտ մուտքի հնարավորություն չտալու դեպքում մաքսային մարմինը կազմում է արձանագրություն՝ կոմիտեի սահմանած ձևով:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված արձանագրությունը ստորագրում են մաքսային ստուգում անցկացնող մաքսային մարմնի պաշտոնատար անձինք, ստուգվող անձը կամ նրա ներկայացուցիչը, և դրա պատճենը հանձնվում է ստուգվող անձին կամ նրա ներկայացուցչին։

3. Ստուգվող անձի կամ նրա ներկայացուցչի կողմից սույն հոդվածի 1-ին մասում նշված արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու դեպքում ստուգում իրականացնող մաքսային մարմնի պաշտոնատար անձը համապատասխան գրառում է կատարում արձանագրության մեջ։ Ստուգվող անձն իրավունք ունի արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու վերաբերյալ գրավոր բացատրություն տալու։

(135-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։