Հոդված 194. Մաքսային տարածքում վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների չափաքանակները
Հոդված 194. Մաքսային տարածքում վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների չափաքանակները
1. «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն չափաքանակները որոշում է մաքսային տարածքում վերամշակման թույլտվություն ստացող անձը և հաստատում է մաքսային մարմինը` մաքսային տարածքում ապրանքների վերամշակման թույլտվության ստացման համար ներկայացվող դիմումի ուսումնասիրության արդյունքներով:
2. «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակի հաստատման համար մաքսային մարմինները հաշվի են առնում վերամշակման տեխնոլոգիական գործընթացների առանձնահատկությունները:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված մաքսային ընթացակարգի կիրառման նպատակով որոշ ապրանքների համար Կառավարությունը կարող է սահմանել վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն չափաքանակներ:
(194-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)