Հոդված 95. Մաքսավճարը
Հոդված 95. Մաքսավճարը
1. Մաքսավճարը սույն օրենքով սահմանված կարգով և չափով վճարվող` պետական բյուջեում հաշվառվող պարտադիր վճար է, որն ուղղվում է մաքսային գործի զարգացման և մաքսային մարմինների նյութատեխնիկական ու սոցիալական բազայի ապահովմանը:
2. Մաքսավճարը վճարվում է Միության մաքսային օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված` մաքսային մարմինների կողմից մաքսային ձևակերպումների իրականացմանն ուղղված գործողությունների, ինչպես նաև մաքսային մարմինների կողմից ապրանքների ժամանակավոր պահպանության, մաքսային ուղեկցման և նախնական որոշումների տրամադրման համար:
3. Կոմիտեն յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Կառավարություն է ներկայացնում հաշվետվություն` նախորդ տարում մաքսավճարի գումարների տնօրինման մասին:
(95-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)
(95-րդ հոդվածը 14.11.19 ՀՕ-229-Ն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի խմբագրությամբ ուժի մեջ կմտնի 01.02.2020 թվականին:)