Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2020-02-01։Բացել գործող տեքստը
ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 20 · ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

Հոդված 142. Լիազորված այլ կազմակերպության փորձագետի ներգրավումը մաքսային փորձաքննության իրականացման գործընթացում

գործել է մինչև 2020-02-01Բացել ARLIS-ում

Հոդված 142. Լիազորված այլ կազմակերպության փորձագետի ներգրավումը մաքսային փորձաքննության իրականացման գործընթացում

1. Լիազորված այլ կազմակերպության փորձագետներին մաքսային փորձաքննությունը հանձնարարվում է միայն այն դեպքում, երբ այդպիսի փորձաքննության իրականացումն անհնար է մաքսային փորձագետների կողմից։

2. Լիազորված այլ կազմակերպության փորձագետը մաքսային փորձաքննության իրականացման գործընթացում ներգրավվում է պայմանագրային հիմունքներով։

3. Մաքսային փորձաքննության իրականացումը մաքսային մարմնի կողմից լիազորված այլ կազմակերպության փորձագետին հանձնարարվելու դեպքում փորձագետը պետք է փորձաքննություն նշանակած մաքսային մարմին ներկայացնի իր՝ անհրաժեշտ մասնագիտական գիտելիքները հաստատող փաստաթղթերը։

4. Լիազորված այլ կազմակերպության փորձագետի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Միության մաքսային օրենսգրքի 20-րդ գլխում։

5. Մաքսային փորձաքննության իրականացման գործընթացում լիազորված այլ կազմակերպության փորձագետի ներգրավման կարգը սահմանում է կոմիտեն։

(142-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։