Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2020-02-01։Բացել գործող տեքստը
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 3 · ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 15. Մաքսային մարմինների համագործակցությունը պետական այլ մարմինների հետ

գործել է մինչև 2020-02-01Բացել ARLIS-ում

Հոդված 15. Մաքսային մարմինների համագործակցությունը պետական այլ մարմինների հետ

1. Պետական մարմինները և դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են իրենց իրավասության շրջանակներում օժանդակել մաքսային մարմիններին նրանց առջև դրված խնդիրների լուծման գործում:

2. Մաքսային մարմինները մաքսային գործի և օրենքով ու այլ իրավական ակտերով իրենց վերապահված այլ լիազորությունների իրականացման նպատակով համագործակցում են այլ անձանց հետ: Մաքսային մարմինները պարտավոր են հետախուզման մեջ գտնվող, ինչպես նաև շարժիչի կամ նույնացման համարի վրա դաջված կամ ջնջված համարներով կամ հափշտակության այլ հատկանիշների առկայությամբ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 8702, 8703, 8704, 8705 ապրանքային դիրքերին դասվող ապրանքներ և (կամ) տրանսպորտային միջոցներ Հայաստանի Հանրապետություն ներմուծելու դեպքում այդ մասին անհապաղ հայտնել Կառավարությանն առընթեր ոստիկանություն:

3. Մաքսային մարմինների կողմից հանցագործության և (կամ) վարչական իրավախախտումների մասին վկայող փաստերի հայտնաբերման դեպքում, որոնց գործերով վարույթը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան վերապահված է պետական այլ մարմինների իրավասությանը, մաքսային մարմինները պարտավոր են դրանց մասին տեղեկություններն անհապաղ տրամադրել համապատասխան պետական մարմիններին։

(15-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։