Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2020-02-01։Բացել գործող տեքստը
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԳլուխ 24 · ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ

Հոդված 158. Մաքսային հայտարարագիրը

գործել է մինչև 2020-02-01Բացել ARLIS-ում

Հոդված 158. Մաքսային հայտարարագիրը

1. Մաքսային հայտարարագրման ժամանակ ապրանքները և տրանսպորտային միջոցները մաքսային ընթացակարգերով ձևակերպելու նպատակով, Միության մաքսային օրենսգրքին համապատասխան, կարող են կիրառվել հետևյալ մաքսային հայտարարագրերը.

1) ապրանքների հայտարարագիր.

2) տարանցման հայտարարագիր.

3) ուղևորային հայտարարագիր.

4) տրանսպորտային միջոցների հայտարարագիր:

2. Մաքսային հայտարարագրերի ձևերը և դրանց լրացման կարգերը սահմանում է Միության հանձնաժողովը:

3. Ապրանքների մաքսային հայտարարագրում և տարանցման մաքսային հայտարարագրում նշվող՝ անհրաժեշտ տեղեկությունների ցանկերը սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 181-րդ և 182-րդ հոդվածներով:

4. Ուղևորային մաքսային հայտարարագրում և տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրում նշվող անհրաժեշտ տեղեկությունների ցանկերը սահմանում է Միության հանձնաժողովը։

5. Մաքսային հայտարարագրերում նշվող տեղեկությունների ցանկերը սահմանափակվում են միայն մաքսային վճարների հաշվարկման և գանձման, մաքսային վիճակագրության ձևավորման և Միության մաքսային օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դրույթների ապահովման համար անհրաժեշտ տեղեկություններով։

6. Ապրանքների մաքսային հայտարարագրում և տարանցման մաքսային հայտարարագրում նշվող տեղեկությունները՝ կախված մաքսային ընթացակարգից, ապրանքների տեսակից, ապրանքները տեղափոխող անձանցից և տրանսպորտային միջոցի տեսակից, կարող են կրճատվել Միության հանձնաժողովի որոշմամբ կամ սույն օրենքով՝ Միության հանձնաժողովի որոշմանը համապատասխան։

7. Մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին է ներկայացվում էլեկտրոնային և (կամ) թղթային եղանակով։

Մաքսային հայտարարագրի՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացման և օգտագործման կարգը սահմանվում է Միության հանձնաժողովի որոշմամբ։

8. Մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին գրավոր ձևով ներկայացնելու դեպքում պետք է ներկայացվի նաև դրա էլեկտրոնային օրինակը: Կառավարությունը, Միության հանձնաժողովի որոշմանը համապատասխան, կարող է սահմանել այն ապրանքների ցանկը, մաքսային ընթացակարգերը և դեպքերը, որոնց համար հայտարարագիրը գրավոր ներկայացնելու դեպքում էլեկտրոնային օրինակի ներկայացումը չի պահանջվում:

Մաքսային հայտարարագրի էլեկտրոնային օրինակի կառուցվածքը և ձևաչափը, ինչպես նաև դրա ներկայացման և օգտագործման կարգը սահմանվում են Միության հանձնաժողովի որոշմամբ։

Էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրման իրականացման և մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանց՝ մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգ մուտք գործելու կարգը սահմանում է Կառավարությունը:

(158-րդ հոդվածը լրաց. 28.09.16 ՀՕ-146-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։