Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 1

Ազգային փոքրամասնությունների և այդ փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը մարդու իրավունքների միջազգային պաշտպանության անբաժան մասն է և, որպես այդպիսին, հանդիսանում է միջազգային համագործակցության բնագավառ:

47. Հայաստանի Հանրապետությունը ակտիվորեն համագործակցում է Եվրոպայի խորհրդի ազգային փոքրամանսությունների հարցերով զբաղվող և մոնիտորինգ իրականացնող մարմինների հետ, այդ թվում` «Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեի, Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական կոմիտեի (ECRI), «Տարածաշրջանային և փոքրամանսությունների լեզուների մասին» եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեի հետ:

48. Հայաստանի Հանրապետության իշխանությունները կարևորում են ռասայական խտրականության ցանկացած դրսևորման դեմ պայքարը թե` ազգային, թե` միջազգային մակարդակով: 2013 թ. Հայաստանը ստանձնեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը: Հայկական նախագահության «գերակայություններից էին՝ ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ պայքարը: Այդ նպատակով Հայաստանը կազմակերպեց Եվրոպայում խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքարին նվիրված բարձրաստիճան համաժողով: Համաժողովն անդրադարձավ ռասիզմի ու այլատյացության թեմաներին քաղաքական քննարկումներում, ինչպես նաև սոցիալական ցանցերում և մամուլում հանդիպող ատելություն սերմանող կոչերին և ռասայական կարծրատիպերի դեմ պայքարին առնչվող հարցերին, մամուլում և քաղաքականության մեջ ազգային ու եվրոպական մեխանիզմների դերին ռասիզմի և այլատյացության դեմ պայքարում:

49. Հայաստանի նախագահության օրոք ընդունվեծ «Առցանց ատելություն սերմանող ելույթների դեմ պայքարի երիտասարդական ծրագիրը», որն ուղղված էր ժամանակին արձագանքելու այդ սպառնալիքներին: Սույն ակցիան ավելի տեսանելի դարձնելու նպատակով, ՀՀ նախագահությունը համապատասխան գործընկերների հետ միասին խրախուսեց շարժումը և հստակեցրեց հետագա քայլերի առաջնայնությունները: Այդ նպատակով կազմակերպվեց Եվրոպական համաժողով, որը 2013 թվականին հանդիսացավ «Ոչ ատելություն սերմանող ելույթներին» շարժման կարևորագույն միջոցառումը:

50. Մենք համոզված ենք, որ բազմազանությունը եվրոպական հասարակությունների և Եվրոպայի` որպես ամբողջության, ուժն ու հարստությունն է: Այդ նպատակով Հայաստանն իր նախագահության ընթացքում հյուրընկալեց Միջմշակութային երկխոսության կրոնական հարթության 2013թ. հանդիպումը` նպատակ ունենալով ակտիվացնել անհանդուրժողականության դեմ ուղղված պայքարի գործողությունները և խթանել կրոնի ազատությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։