Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 9

1. Կողմերը պարտավորվում են ճանաչել, որ ազգային փոքրամասնության պատկանող յուրաքանչյուր անձի՚` իր կարծիքն արտահայտելու իրավունքը ներառում է կարծիքներ ունենալու - փոքրամասնության լեզվով տեղեկատվություն և գաղափարներ ստանալու և հաղորդելու ազատությունը` անկախ պետական իշխանությունների միջամտությունից և սահմաններից: Իրենց իրավական համակարգի շրջանակներում Կողմերը պետք է ապահովեն, որ լրատվական միջոցների մատչելիության հարցում ազգային փոքրամասնությունների պատկանող անձինք չենթարկվեն խտրականության:

2. Առաջին կետը չի արգելում, որ Կողմերը ռադիոյի և հեռուստահեռարձակման կամ կինեմատոգրաֆիայի ձեռնարկությունների համար արտոնագրում պահանջեն` առանց որևէ խտրականության և օբյեկտիվ չափանիշների հիման վրա:

3. Կողմերը չպետք է արգելեն ազգային փոքրամասնությունների պատկանող անձանց կողմից տպագիր մամուլի միջոցների ստեղծումն ու օգտագործումը: Ռադիոյի – հեռուստահեռարձակման իրավական դաշտի շրջանակներում, որքանով դա հնարավոր է և հաշվի առնելով 1-ին կետի դրույթները` Կողմերը ազգային փոքրամասնությունների պատկանող անձանց համար պետք է երաշխավորեն լրատվական սեփական միջոցների ստեղծման և օգտագործման հնարավորություն:

4. Իրենց իրավական համակարգերի շրջանակներում Կողմերը պետք է համապատասխան (համարժեք) միջոցներ ձեռնարկեն ազգային փոքրամասնությունների պատկանող անձանց համար լրատվական միջոցների մատչելիությունը դյուրացնելու, ինչպես նաև հանդուրժողականությունը խրախուսելու և մշակութային բազմակարծությունը ապահովելու համար:

103. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի համաձայն` Հանրային հեռուստառադիոընկերությունը պարտավոր է հեռուստառադիոլսարանին մատուցել այնպիսի հաղորդաշարեր և հաղորդումների տեսակներ, որոնցում հաշվի են առնվում Հայաստանի ազգային փոքրամասնությունների, հասարակության տարբեր շերտերի ու սոցիալական խմբերի շահերը:

104. Ազգային փոքրամասնություններին վերաբերող խնդիրները մշտապես գտնվում են Հանրային հեռուստաընկերության ուշադրության կենտրոնում: Հանրային հեռուստաընկերության Լրատվական ծառայության կողմից պարբերաբար լուսաբանվում են ազգային փոքրամասնությունների խնդիրները և պատմամշակությաին միջոցառումները: Հանրային ռադիոընկերությամբ հեռարձակվում են հաղորդումներ ազգային փոքրամասնությունների լեզուներով, մասնավորապես՝ քրդերեն, եզդիերեն, ասորերեն, ռուսերեն, հունարեն և այլն: Ռադիոեթերում առանձնացված են նաև հաղորդումներ (օրինակ՝ «Հայաստանը մեր տունն էե), որոնք՝ այդ թվում նաև ազգային փոքրամասնությունների լեզուներով, ներկայացնում են ազգային փոքրամասնությունների, նրանց կազմակերպությունների կազմակերպած միջոցառումները, ինչպես նաև ներկա հիմնախնդիրները:

105. Ազգային փոքրամասնությունների լեզուներով, բացի քրդերեն, եզդիերեն, ասորերեն, վրացերեն, ռուսերեն հիմնական լրատվական թողարկումներից, լինում են նաև պատմամշակութային ու ազգագրական թեմաներին վերաբերող հաղորդումներ: Բացի հանրային ռադիոյի հեռահաղորդակներով հեռարձակվելուց, նշված հաղորդումները հասանելի են նաև www.armradio.am հասցեով:

106. 2012թ. Հանրային հեռուստաընկերության պատվերով նկարահանվել և դեկտեմբեր ամսին ցուցադրվել է «Ամբողջի մի մասը» 12 մասանոց ֆիլմը՝ նվիրված ՀՀ ազգային փոքրամասնությունների 11 համայնքներին:

107. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2012թ. «Երևանը, գրքի համաշխարհային մայրաքաղաք» հռչակվելու կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի կողմից անցկացվող միջոցառումների շրջանակներում Մյասնիկյանի արձանի հարակից այգում կազմակերպվել է Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների մայրենիներով հրատարակված գրականության ցուցահանդես-վաճառք։

108. «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության տարեկան զեկույցով 2013թ. Հայաստանի Հանրապետությունը ճանաչվել է առաջատարը տարածաշրջանում: Զեկույցում ուսումնասիրվել է աշխարհում հեռուստատեսության, ռադիոյի, լրատվության ոլորտում խոսքի ազատության մակարդակը:

Տեղեկատվությունը ներկայացված է նաև սույն հավելվածի 80-րդ կետով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։