Հոդված 18
Հոդված 18
1. Համապատասխան ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց պաշտպանությունն ապահովելու համար Կողմերը անհրաժեշտության դեպքում պետք է ջանք գործադրեն այլ պետությունների, մասնավորապես, հարևան երկրների հետ երկկողմ և բազմակողմ համաձայնագրեր կնքելու համար:
2. Կողմերը անհրաժեշտության դեպքում պետք է միջոցներ ձեռնարկեն միջսահմանային համագործակցությունը խրախուսելու համար:
Ներկայացված է Հայաստանի Հանրապետության երրորդ զեկույցում:
144. 2013թ. մայիսի 13-ին Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Բելառուսի Հանրապետության Կառավարությունը ստորագրել են ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների ապահովման բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր: