Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 16

Կողմերը պետք է ձեռնպահ մնան այնպիսի միջոցներից, որոնք փոխում են բնակչության կառուցվածքային կազմը այն տարածքներում, որոնք բնակեցված են ազգային փոքրամասնություններին պատկանող անձանցով, և նպատակ ունեն սահմանափակելու սույն Շրջանակային կոնվենցիայի սկզբունքներից բխող իրավունքները և ազատությունները:

141. Հայաստանի Հանրապետության կառավարությունը բնակչության կառուցվածքային կազմը փոխելուն միտված քաղաքականություն կամ միջոցառումներ չի իրականացնում: Կազմափոխման հետ կապված մտավախությունը եղել է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում, և վերոնշյալ բարեփոխումները նկարագրող հիմնական փաստաթղթում` «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգե-ում (որը հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 10-ի նիստում) ՀՀ կառավարությունը որպես համայնքների խոշորացման կարևորագույն չափորոշիչ ամրագրել է հետևյալը. «Ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքները կարող են խոշորացվել միայն առավելապես նույն ազգի ներկայացուցիչներով բնակեցված համայնքների հետ:»

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։