Անցնել բովանդակությանը

Հոդված 15

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 15

Կողմերը պետք է անհրաժեշտ պայմաններ ստեղծեն ազգային փոքրամասնությունների պատկանող անձանց արդյունավետ մասնակցությունը մշակութային, հասարակական և տնտեսական կյանքում, ինչպես նաև պետական գործունեության մեջ, մասնավորապես, իրենց առնչվող հարցերում ապահովելու համար:

134. Հայաստանի Հանրապետությունը 2010 թվականին Հոլանդիայի Ուտրեխտ քաղաքում ստորագրել է Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի «Տեղական ինքնակառավարման մարմիններում մասնակցության իրավունքի վերաբերյալ» լրացուցիչ արձանագրությունը (այն ուժի մեջ է մտել 2013 թվականի սեպտեմբերի 1-ից): Համաձայն այդ փաստաթղթի` պետությունը պետք է օրենսդրության մեջ ներառի այնպիսի դրույթներ, որոնք հնարավորություն կստեղծեն և կպարտադրեն Տեղական ինքնակառավարման մարմիններին որոշումներ ընդունելիս մասնակից դարձնել տարբեր սուբյեկտների ու նրանց հետ քննարկել խնդիրների իրականացման, ինչպես նաև հիմնախնդիրների լուծման այլընտրանքային տարբերակները:

135. 2013 թվականի հունիսի 19-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվեց «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի կիրարկման արդյունքում նախատեսվում է տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացում` վերջիններիս և բնակչության տարբեր խմբերի (այդ թվում` ազգային փաքրամասնությունների) կապերի սերտացման միջոցով, մասնակցային համայնքային ինստիտուտների զարգացում, Ժողովրդավարական կառավարման մշակույթի ձևավորում՝ որպես հանրային կառավարման առանձին մակարդակի: Այդ օրենքի կարևորագույն նորամուծություններից մեկն այն է, որ համայնքի ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ նաև համայնքի բնակիչները (գործող օրենքով այդ իրավունքն ունեին համայնքի ղեկավարը և ավագանին): Բնականաբար, այդ իրավունքը տարածվում է նաև ազգային փոքրամասնությունները ներկայացնող բնակիչների վրա:

136. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-րդ հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության տասնութ տարին լրացած քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու, ինչպես նաև անմիջականորեն և կամքի ազատ արտահայտությամբ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով պետական կառավարմանը և տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունք: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 64-րդ հոդվածի համաձայն, պատգամավոր կարող Է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

137. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 3-րդ հոդվածն իր հերթին սահմանում Է. «Ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, ընտրելու և ընտրվելու իրավունք ունեն: Այդ հիմքերով ընտրական իրավունքի ցանկացած սահմանափակում հետապնդվում Է օրենքովե:

138. Իր հերթին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածը սահմանում է, որ մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ուղղակի կամ անուղղակի խախտելը` կախված անձի ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, որը վնաս է պատճառել անձի օրինական շահերին, պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ:

139. Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները լիովին ընդգրկված են Հանրապետության հասարակական և տնտեսական կյանքում: Առողջապահության ոլորտում աշխատում են ազգությամբ ասորի, հույն, քուրդ և եզդի բժիշկներ: 2013թ. Երևանի ավագանու անդամ է դարձել եզդի համայնքի ներկայացուցիչը: Ազգային Ժողովի փոխնախագահն ազգությամբ հույն է և այլն:

140. 2013թ. փետրվարին ՀՀ պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի «Մարտավարության լսարանըգ անվանակոչվել է եզդիների ազգային հերոս Ջհանգիր աղայի անունով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։