Հոդված 3
Հոդված 3
1. Ազգային փոքրամասնության պատկանող յուրաքանչյուր անձ պետք է ունենա այդպիսին համարվելու կամ չհամարվելու ազատ ընտրության իրավունք, այդ ընտրությունը կամ այն իրավունքների իրականացումը, որոնք կապված են այդ ընտրության հետ, չպետք է տվյալ անձին դնեն անբարենպաստ պայմաններում:
2. Ազգային փոքրամասնությունների պատկանող անձինք անհատապես, ինչպես նաև մյուսների հետ խմբերով կարող են իրականացնել իրավունքներ և օգտվել ազատություններից, որոնք բխում են սույն Շրջանակային կոնվենցիայում ամրագրված սկզբունքներից:
55. Հայաստանում ազգային փոքրամասնությանը պատկանող յուրաքանչյուր անձ ազատորեն ընտրում է իրեն այդպիսին համարել կամ չհամարելը: Հայաստանն ամբողջովին առաջնորդվում է ինքնանույնացման սկզբունքով:
56. Համաձայն «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությանը` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման` Հայաստանի Հանրապետության քաղաքացու ցանկությամբ նրա անձնագրում կարող է կատարվել նշում ազգության մասին` Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության կամ նրա տարածքային ստորաբաժանումների, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից: Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք, իրենց իրավունքների ոչ բավարար իմացության և կիրարկման պատճառով հաճախ չեն օգտվում այդ իրավունքից, որի հետևանքով հնարավոր չի լինում ամբողջական տեղեկատվություն հավաքագրել ազգային փոքրամասնությունների վերաբերյալ: