Հոդված 5
Հոդված 5
1. Կողմերը պարտավորվում են նպաստել ազգային փոքրամասնությունների պատկանող անձանց համար այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնք նրանց անհրաժեշտ են իրենց մշակույթը պահպանելու և զարգացնելու, ինչպես նաև ինքնության հիմնական տարրերը` կրոնը, լեզուն, ավանդույթները և մշակութային ժառանգությունը պահպանելու համար:
2. Իրենց ընդհանուր ինտեգրացիոն քաղաքականության իրականացման համար ձեռնարկվող միջոցներին ոչ ի վնաս Կողմերը պետք է ձեռնպահ մնան ցանկացած քաղաքական կամ գործնական գործողությունից, որը հետապնդում է ազգային փոքրամասնությունների պատկանող անձանց, հակառակ նրանց կամքի, միաձուլելու նպատակ, և պետք է այդ անձանց պաշտպանեն ցանկացած գործողությունից, որը ուղղված է այդպիսի միաձուլման:
65. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ինտերնետային www.mincult.am կայքում առանձին էլեկտրոնային էջ է տրամադրված Հայաստանում գործող ազգային փոքրամասնությունների միությունների գործունեությանը և տեղեկույթ` մշակութային համագործակցության ուղղությունների, համատեղ իրականացվող ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացված է ՀՀ-ում գործող ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների ցանկը: Ներկայումս Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունում աշխատանքներ են տարվում մշակույթի ինտերնետային պորտալի ստեղծման ուղղությամբ, որտեղ նախատեսվում է առանձին ինտերնետային կայք տրամադրել Հայաստանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթի լուսաբանմանը, իրականացվող պետական և մարզային ծրագրերին ու միջոցառումներին, նրանց վերաբերող մշակույթի ոլորտի իրավական ակտերին և միջազգային փաստաթղթերին:
66. Ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգության, մշակույթի պահպանմանը, տարածմանը և զարգացմանը մշտապես նպաստելը հանդիսանում է մշակութային քաղաքականության գերակա ուղղություններից մեկը: Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը սերտ համագործակցության մեջ է ազգային փոքրամասնությունների միությունների և հասարակական կազմակերպությունների հետ և աջակցում է համերգների, ցուցահանդեսների և այլ մշակութային միջոցառումների կազմակերպմանը: Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունում ազգային փոքրամասնությունների միությունների ներկայացուցիչների հետ պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ, խորհրդակցություններ, ուր քննարկվում են համատեղ միջոցառումների ծրագրերը, մշակույթի ոլորտում ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրները, օրենսդրական դաշտի կատարելագործման առաջարկները: Քննարկումների արդյունքում կազմվում են արձանագրություններ և համապատասխան ստորաբաժանումներին տրվում հանձնարարականներ:
67. 2010թ. դեկտեմբերին ՀՀ Նախագահի և Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցությամբ կազմակերպվեց հոբելյանական երեկո՝ նվիրված Համակարգող խորհրդի 10-ամյակին, որը միավորում էր երկու միջոցառում՝ ազգային փոքրամասնությունների համերգային 7-րդ փառատոնը և կերպարվեստի ու դեկորատիվ կիրառական արվեստի 8-րդ ցուցահանդեսը:
68. 2012թ. Մ. Մուրադյանի հեղինակությամբ հրատարակվել է Հայաստանի 1-ին Հանրապետության անդամ, Անդրկովկասի եզդիների առաջնորդ Ուսուբ Բեկ Թեմուրյանցին նվիրված պատմավավերագրական աշխատությունը:
69. 2013թ. հոկտեմբերին Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ «Տարբեր ազգերի երգեր ու պարեր» փառատոնը, որին մասնակցեցին մի շարք պարային խմբեր, մեներգիչներ: Փառատոնին մասնակցում էին նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Ներկայացվեցին ինչպես հայկական երգեր ու պարեր, այնպես էլ ռուսական, հրեական:
70. Ազգային փոքրամասնությունների տարբեր համայնքներ հրատարակել են իրենց համայնքին վերաբերող փաստագրական տարբեր գրքեր.
1) ռուսական համայնքը՝ 2009թ. «Ռուսները Հայաստանի պատմության մեջ» ռուսերեն գիրքը.
2) եզդիական համայնքը՝ 2010թ. Ազիզ Թամոյանի և Հասան Թամոյանի հեղինակած «Եզդի ժողովրդի մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում».
3) հրեական համայնքը՝ 2009 և 2010թթ. հրատարակվել է «Հրեաները Հայաստանում» ռուսերեն գիրքը.
4) գերմանական համայնքը՝ 2009թ. Վ. Վուխրերի և Ն. Ալգուլյանի «Ռուսաստանի և Անդրկովկասի պատմության գերմանական էջերը», Ա. Դենգի «Ի հեճուկս օրվա», 2013թ. «Քո գերմանացիները, Ռուսաստան» ռուսերեն գրքերը.
5) վրացական համայնքը 2012թ. «Ալմանախ» ժողովածուն, որն ամփոփում է ՀՀ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ստեղծագործությունները:
71. Հայաստանի Հանրապետության համար հատուկ նշանակություն ունեցող պետական ծրագրերի շրջանակներում` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը մշակել է մի շարք կարևորագույն ռազմավարական ծրագրեր: Դրանցից է Ազգային անվտանգության ռազմավարության (հաստատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007թ. փետրվարի 7-ի հրամանագրով) դրույթների հիման վրա մշակված Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 15-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարական դրույթներով նախատեսված մշակույթի ոլորտի ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 449–Ն որոշումը: Վերոնշյալ որոշման 11-րդ կետով Հայաստանի տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների պատմական, հոգևոր, մշակութային արժեքների և էթնիկական ինքնության պաշտպանությունը համարվում է մշակույթի ոլորտում հիմնական գործունեության ուղղություններից մեկը, որը խարսխվում է երեք հիմնարար սկզբունքների վրա.
ա) նպաստել էթնիկ ինքնության պահպանմանը և էթնիկ մշակույթի զարգացմանը.
բ) կանխարգելել էթնիկ որևէ խտրականություն.
գ) նպաստել Հայաստանի հասարակության մեջ ոչ հայազգի բնակչության լիարժեք ինտեգրմանը:
72. 2011-2012 թթ. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարական դրույթներով` Ազգային փոքրամասնությունների մշակութային կյանքի պահպանման և զարգացման նպատակով կազմակերպվել են նրանց ազգագրությունն ու ժամանակակից արվեստը ներկայացնող միջոցառումներ, այդ թվում`
1) «Հայաստանն իմ տունն է» խորագրով երթը և երաժշտական փառատոնի մասին նկարահանված տեսաֆիլմի անգլերեն թարգմանությունը.
2) «Ասորիները Հայաստանում» ֆիլմի նկարահանումը.
3) Հայոց ցեղասպանությանը և Հրեական հոլոքոստին նվիրված միջոցառումը.
4) ՀՀ Նախագահին առընթեր ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի 10-ամյակին նվիրված՝ հոբելյանական համերգը.
5) ազգային փոքրամասնությունների մշակութային զարգացմանը նպաստելու համար պետական պաշտպանության տակ են առնված ՀՀ տարածքի պատմաճարտարապետական, մշակութային և կրոնական բոլոր կառույցները՝ անկախ դրանց էթնիկ կամ կրոնական պատկանելությունից։ Ներկայումս մասնակի վերանորոգվում և բարեկարգվում է Եղեգիսի 13-րդ դարի հրեական բնակավայրի և գերեզմանատան տարածքը.
6) պետական աջակցություն է ցուցաբերվել ուկրաինական «Դնիպրո» երգչախմբի հոբելյանական համերգային ծրագրին.
7) 2012 թ. ապրիլին Առնո Բաբաջանյան համերգասրահում կազմակերպվել է Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների մշակութային փառատոն: Նույն օրը Երևանի Հյուսիսային պողոտայում իրականացվել է ազգային փոքրամասնությունների Արտ-Էքսպո.
8) 2012 թ. մարտին «Սինջար» եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի կողմից կազմակերպվել է «Մատիտով» նկարչական մրցույթ-ցուցահանդեսը.
9) 2012 թ. մայիսին և հունիսին «Մշակույթի միջոցով դեպի հանդուրժողականություն» նախագծի շրջանակներում Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում կազմակերպվել են համերգներ` կոմպոզիտոր Վիլլի Վայների, դաշնակահարուհի Անահիտ Ներսիսյանի և գեղարվեստական ղեկավար Արմեն Արնաուտով-Սարգսյանի մասնակցությամբ:
73. 2012-2013 թվականներին ՀՀ ազգային փոքրամասնությունների Ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդում հաստատված ՀՀ պետական բյուջեով նախատեսված ամենամյա դրամաշնորհային ծրագրերի հաշվին իրականացված առավել կարևոր ծրագրեր.
1) նկարահանվել և հեռարձակվել է Հանրային հեռուստատեսությամբ սոցիալական հոլովակ ՀՀ ազգային փոքրամասնությունների քաղաքացիական իրավունքների հավասարության մասին.
2) ասորական, եզդիական, քրդական, հունական, ռուսական, բելառուսական, ուկրաինական, վրացական համայնքները ձեռք են բերել ազգային տարազներ երգի և պարի համույթների անդամների համար.
3) հրեական համայնքի ներկայացուցիչները մասնակցել են Իսրայելում կայացած «Մակկաբիադա» համահրեական սպորտային խաղերին.
4) վրացական համայնքի երգի և պարի համույթը մասնակցել է Բաթումիում կայացած ազգագրական փառատոնին.
5) ասորական համայնքի ներկայացուցիչները մասնակցել են Պարսկաստանում կայացած համաասորական օլիմպիադային.
6) ՀՀ ռուսաստանցի հայրենակիցների օգնության և աջակցության հիմնադրամի նախաձեռնությամբ և բոլոր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել է կոնֆերանս Վանաձոր քաղաքում՝ նվիրված իրավական ինքնագիտակցության բարձրացմանը.
7) ռուսական համայնքի «Ռոսիա» և «Հարմոնիա» ռուսական մշակութային կենտրոն ՀԿ-ների 20-ամյա հոբելյանի տոնակատարություն.
8) բելառուսական համայնքի «Հայաստանի Երևանի բելառուսների համայնք «Բելառուս» ՀԿ-ի 15-ամյակի տոնակատարություն.
9) ուկրաինական համայնքի Վանաձոր քաղաքի «Վերբիչենկա» համույթի 15-ամյակի տոնակատարություն:
74. Ազգային փոքրամասնությունների մշակութային կյանքի պահպանման և զարգացման նպատակով աջակցություն է ցուցաբերվել ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին, այդ թվում`
1) եզդիների կրթական, մշակութային տոների կազմակերպում («Եզդիների ազգային միություն» ՀԿ).
2) Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություների ստեղծագործությունների «Ալմանախ-2» ժողովածուի տպագրություն («Իվերիա» վրացական բարեգործական համայնք ՀԿ).
3) «Հարմոնիա» ռուսական մշակույթի ազգային կենտրոնի փոխնախագահ Մայա Բաղդասարյանի հոբելյանական համերգ («Հարմոնիա» ռուսական մշակույթի ազգային կենտրոն):
75. «Գրական Արմավիրգ ստեղծագործողների ակումբի կողմից ՀՀ Արմավիրի մարզպետի հովանավորությամբ տպագրված ժողովածուներում ընդգրկվել և ընդգրկվում են նաև քուրդ, եզդի, ասորի, ռուս և այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների լավագույն ստեղծագործությունները:
76. Մարզային «Հայրենականչգ թերթով, «Ալտգ, «Նոյ Հայաստանգ, «Լույսգ հեռուստաընկերություններով պարբերաբար տպագրվում են հոդվածներ, պատրաստվում հաղորդումներ ներկայացնելով ազգային փոքրամասնությունների մշակութային, կրթական, տնտեսական և այլ ոլորտներում առկա խնդիրներն ու հաջողությունները:
77. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության տարեկան և միջնաժամկետ ծախսային ծրագրերում «Պետական աջակցություն մշակութային միջոցառումների իրականացմանը» ծրագրի «Աջակցություն ազգային փոքրամասնությունների մշակույթին» ենթածրագրով ամեն տարի նախատեսվում են բյուջետային հատկացումներ Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների մշակութային միջոցառումներին աջակցելու նպատակով: Մասնավորապես վերոնշյալ ենթածրագրով 2010 թ` 15468.0 հազ. դրամ, 2011 թ.` 15468.0 հազ. դրամ, 2012 թ.` 14987.7 հազ. դրամ, 2013 թ.` 13488.0 հազ. դրամ: Հատկացվող գումարների քիչ նվազումը պայմանավորված է երկրում առկա տնտեսական դժվարություններով:
78. Շարունակվել է Երևանում և ՀՀ մարզերում ազգային փոքրամասնությունների բոլոր համայնքների մասնակցությամբ հանրապետական ամենամյա միջոցառումների` կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի ցուցահանդեսների, երաժշտական փառատոների կազմակերպումը:
79. Հայաստանի Հանրապետության ազգային գրադարանում ազգային փոքրամասնությունների լեզուներով պահվում և օգտագործվում են մոտ 450 հունարեն, 686 քրդերեն և բազմահազար ռուսերեն գրքեր: Այդ լեզուներով մեծաքանակ գրականություն կա նաև հանրապետության այլ գրադարաններում, իսկ ռուսերենով` նաև դպրոցական գրադարաններում: Ինչպես Հայաստանի կողմից պաշտպանության տակ վերցված ազգային փոքրամասնությունների, այնպես էլ էթնիկ համայնքների այլ լեզուներով` վրացերեն, ուկրաիներեն, բելառուսերեն, գերմաներեն, լեհերեն, զգալի ծավալի գրականություն կա Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի և համապատասխան գիտահետազոտական ինստիտուտների և ուսումնական հաստատությունների գրադարաններում: Վերոնշյալ գրականությունից ազատորեն կարող են օգտվել բոլոր ցանկացողները:
80. 2012-2013 թթ. «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով աջակցություն է ցուցաբերվել ազգային փոքրամասնությունների լեզվով հրատարակվող 11 թերթի և 2 ամսագրի: Տարվա ընթացքում պետական պատվերով նախատեսվում է հրատարակել ազգային փոքրամասնությունների գրականության 2 անուն գիրք, այդ թվում` Վազի» Աշոի «Սմոյ» Շամո. Կյանքը և գործունեությունը» (հուշեր) և Ալիխանե Մամեի «Հոդվածները»:
Ստորև աղյուսակում ներկայացվում է ազգային փոքրամասնությունների լեզուներով լույս տեսնող մամուլը:
1. Ազգային փոքրամասնությունների լեզվով լույս տեսնող մամուլ 9977000
1.1. Թերթեր
1 «Էզդիխանա» (հայերեն, եզդիերեն) «Եզդիների ազգային միություն» ՀԿ 900000
2 «Լալըշ» (հայերեն, եզդիերեն) «Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ 900000
3 «Ռյա-Թազա» (քրդերեն) «Ռյա-Թազա» թերթի խմբագրություն» ՍՊԸ 900000
4 «Գոլոս Արմենիի» (ռուսերեն) «Գոլոս» ՍՊԸ 500000
5 «Դնիպրո-Սլավուտիչ» (հայերեն, ուկրաիներեն) «Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա» ՀԿ 2648000
6 «Զագրոս» (հայերեն, քրդերեն) «Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» ՀԿ 1000000
7 «Դավիթի վահան» (ռուսերեն, հրեերեն) «Հայաստանի հրեական համայնքի թերթ» ՀԿ 500000
8 «Իվերիա» (վրացերեն) «Իվերիա» վրացական բարեգործական համայնք» ՀԿ 500000
9 «Նովոյ» վրեմյա» (ռուսերեն) «Նովոյ» վրեմյա» օրաթերթի խմբագրություն» ՍՊԸ 500000
10 «Բելառուս» (ռուսերեն, բելառուսերեն) «Հայաստանի «Երևանի բելառուսների համայնք «Բելառուս» ՀԿ 300000
11 «Ասիրիսկիե» նովոստի» (ռուսերեն, ասորերեն) «Հայաստանի ասորական կազմակերպությունների «Խայադթա» «ֆեդերացիա» իրավաբանական անձանց միություն 1000000
1.2. Ամսագրեր
12 «Բյուզանդական ժառանգություն» (ռուսերեն, հունարեն) Հայաստանի հույների «Պատրիդա» ՀԿ 0,0
13 «Պոկա մի ժիվի» (ռուսերեն, լեհերեն) «Լեհերի համագործակցության «Պոլոնիա» բարեգործական ՀԿ 329000
2013 թ. «Ոչ պետական մամուլի հրատարակում» պետական ծրագրի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվել ազգային փոքրամասնությունների լեզվով լույս տեսնող մամուլին, այդ թվում` 12 թերթերի և մեկ ամսագրի:
1. Ազգային փոքրամասնությունների լեզվով լույս տեսնող մամուլ 9977000
1.1. Թերթեր
1 «Եզդիների ազգային միություն» ՀԿ «Էզդիխանա» (հայերեն, եզդիերեն) 900000
2 «Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ «Լալըշ» (հայերեն, եզդիերեն) 900000
3 «Ռյա-Թազա» թերթի խմբագրություն» ՍՊԸ «Ռյա-Թազա» (քրդերեն) 900000
4 «Գոլոս» ՍՊԸ «Գոլոս Արմենիի» (ռուսերեն) 500000
5 «Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա» ՀԿ «Դնիպրո-Սլավուտիչ» (հայերեն, ուկրաիներեն) 2648000
6 «Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» ՀԿ «Զագրոս» (հայերեն, քրդերեն) 900000
7 «Հայաստանի հրեական համայնքի թերթ» ՀԿ «Դավիթի վահան» (ռուսերեն, հրեերեն) 500000
8 «Իվերիա» վրացական բարեգործական համայնք» ՀԿ «Իվերիա» (վրացերեն) 500000
9 «Նովոյ» վրեմյա» օրաթերթի խմբագրություն» ՍՊԸ «Նովոյ» վրեմյա» (ռուսերեն) 500000
10 «Հայաստանի «Երևանի բելառուսների համայնք «Բելառուս» ՀԿ «Բելառուս» (ռուսերեն, բելառուսերեն) 300000
11 «Հայաստանի ասորական կազմակերպությունների «Խայադթա» ֆեդերացիա» իրավաբանական անձանց միություն «Ասիրիիսկի» նովոստի» (ռուսերեն, ասորերեն) 800000
12 «Երևան քաղաքի «Իլիոս» հույների համայնք» ՀԿ «Իլիոս» (ռուսերեն, հայերեն, հունարեն) 300000
1.2. Ամսագրեր
13 «Լեհերի համագործակցության «Պոլոնիա» բարեգործական ՀԿ «Պոկա մի ժիվի» (ռուսերեն, լեհերեն) 329000
2012 թ. «Աջակցություն ազգային փոքրամասնություններին» ծրագրով դրամաշնորհ է տրվել նրանց միջոցառումների կազմակերպմանը:
Ծախսային ծրագրի անվանումը Հատկացված է ( դրամ) Դրամաշնորհ ստացողի անունը
Եզդիների ազգային միավորման կողմից «Մատիտով» խորագրով նկարչական մրցույթ-ցուցահանդես 121400 «Սինջար» եզդիների ազգային միավորում» ՀԿ
Մասնակցություն «Մշակույթի միջոցով դեպի հանդուրժողականություն» համերգային ծրագրերին Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում 600000 «Մենորա» հրեական մշակութային կենտրոն» ՀԿ
Ազգային փոքրամասնությունների մշակութային փառատոն 3000000 «Հայպետֆիլհարմոնիա» ՊՈԱԿ
Եզդիական ազգային երգերի համերգ 139300 «Սինջար» եզդիների ազգային միավորում» ՀԿ
Հայաստանի ուկրաինացիների «Ուկրաինա» ֆեդերացիայի ստեղծման, «Դնիպրո սլավուտիչ» թերթի և «Դնիպրո» երգչախմբի 15-ամյակին նվիրված համերգների կազմակերպման աջակցություն 150000 «Հայպետֆիլհարմոնիա» ՊՈԱԿ
Ընդամենը` 4010700
2012 թ. «Աջակցություն ազգային փոքրամասնություններին» ծրագրով դրամաշնորհ է տրվել նաև հետևյալ ծրագրերին.
Ծախսային ծրագրի անվանումը Հատկացված է ( դրամ) Դրամաշնորհ ստացողի անունը
Եզդիների կրթական, մշակութային ազգային տոների կազմակերպման աջակցություն 800000 «Եզդիների ազգային միություն» ՀԿ
Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ստեղծագործությունների «Ալմանախ-2» ժողովածուի տպագրության աջակցություն 1311000 «Իվերիա» վրացական բարեգործական համայնք» ՀԿ
Ընդամենը` 2111000
2013 թ. «Աջակցություն ազգային փոքրամասնություններին» ծրագրով աջակցություն է ցուցաբերվել հետյալ ծրագրերին.
Հեղինակ Գրքի անվանումը Տպաքանակը, օրինակ Գումարը (հազ դրամ)
Ազգային փոքրամասնությունների գրականության հրատարակում
Վազիր» Աշո «Սմոյ» Շամո. Կյանքը և գործունեությունըե 500 600.0
Ալիխան» Մամե «Հոդվածներ 500 800.0
Ընդամենը` 1000 1400.0
2009-2013 թթ. «Ոչ պետական մամուլի հրատարակում» պետական ծրագրի շրջանակներում և գրքերի, թերթերի և «Աջակցություն ազգային փոքրամասնություններին» ծրագրով դրամաշնորհ մշակութային միջոցառումներին պետական բյուջեից հատկացված ֆինանսական միջոցները
2009 թ. 2010 թ. 2011 թ. 2012 թ. 2013 թ.
Թերթեր, 12168.0 12468.0 12968.0 10977.0 9977.0
Գրքեր 1400.0
Մշակութային միջոցառումներ 2300.0 3000.0 2550.0 4010.7 2111.0
Ընդամենը 14468.0 15468.0 15518.0 14987.07 13488.0
81. Ազգային փոքրամասնությունների պատմական և ժամանակակից հուշարձանների ճանաչումն ապահովելու նպատակով 2008թ. սկսած մշակույթի նախարարությունը ձեռնարկել է նոր ծրագիր` ֆիլմաշարի արտադրություն: Արդեն պատրաստ է Հայաստանի հյուսիսային գոտու` Արագածոտնի և Լոռու հուշարձանների վերաբերյալ «Մեր երգն ու մեր հուշարձանները» վերնագրով 34 րոպեանոց տեսաֆիլմը, որտեղ ներկայացված է նաև Ախթալայի երաժշտական փառատոնը:
82. Երկարամյա արդյունավետ աշխատանքի և միջհամայնքային համագործակցությանը նպաստելու համար ՀՀ Նախագահի 2010թ. դեկտեմբերի 29-ի կարգադրությամբ Համակարգող խորհրդի 13 անդամ պարգևատրվեցին շնորհակալագրերով.
1) Իրինա Գասպարյան՝ ասորական համայնք.
2) Գալինա Գավրիլովիչ՝ բելառուսական համայնք.
3) Սվետլանա Նամչևաձե՝ վրացական համայնք.
4) Կնյազ Հասանով՝ քրդական համայնք.
5) Սիաբանդ Բաքոյան՝ եզդիական համայնք.
6) Ալլա Կուզմինսկայա՝ լեհական համայնք.
7) Ռիմա Վարժապետյան՝ հրեական համայնք.
8) Գերշ Բուրշտեյն՝ հրեական համայնք.
9) Վիկտոր Վուխրեր՝ գերմանական համայնք.
10) Ռոմանիա Յավիր՝ ուկրաինական համայնք.
11) Էդուարդ Պոլատով՝ հունական համայնք.
12) Իվան Յակովլեվ՝ ռուսական համայնք.
13) Յուրի Յակովենկո՝ ռուսական համայնք.
Այլ պարգևների շարքում.
1) Հասան Թամոյան ( եզդի) – 2006թ.՝Վաստակավոր լրագրող.
2)Վիլլի Վայներ (հրեա) – 2008թ.՝ Արվեստի վաստակավոր գործիչ.
3) Ռազմիկ Խոսրոև (ասորի) - 2008թ.՝Վաստակավոր արտիստ.
4)Ալլա Կուզմինսկայա (լեհ) – 2010թ.՝ Մովսես Խորենացու մեդալ, 2010թ.՝ ՀՀ Նախագահի շնորհակալագիր.
5)Գուրգեն Գադաչիկ (լեհ) – 2012թ.՝Մովսես Խորենացու մեդալ.
6) Մուսոյան Ալիխան (քուրդ)-2012թ.՝ Մովսես Խորենացու մեդալ.
7) Արմեն Արնաուտով-Սարգսյան (հրեա) – 2013թ.՝Մովսես Խորենացու մեդալ.
8) Ռիմա Վարժապետյան(հրեա) – 2014թ.՝ Մովսես Խորենացու մեդալ.
9) Ռզզո Շամոյան (եզդի) – 2014 թ.` Մ. Հերացու մեդալ.
10) Իվան Մորոզով (ռուս) – 2014թ.` ՀՀ Նախագահի մրցանակ։