Հոդված 6
Հոդված 6
1.Կողմերը պետք է խրախուսեն հանդուրժողականության մշակույթների միջև երկխոսության մթնոլորտը և պետք է արդյունավետ քայլեր ձեռնարկեն իրենց տարածքներում բնակվող բոլոր անձանց միջև, անկախ նրանց էթնիկական, մշակութային, լեզվական կամ կրոնական պատկանելությունից, փոխադարձ հարգանքը, փոխըմբռնումը և համագործակցությունը խթանելու համար, մասնավորապես, կրթության, մշակույթի և լրատվական միջոցների բնագավառներում:
2. Կողմերը պարտավորվում են ձեռնարկել համապատասխան միջոցներ այն անձանց պաշտպանելու համար, ովքեր կարող են իրենց էթնիկական, մշակութային, լեզվական կամ կրոնական պատկանելության պատճառով դառնալ սպառնալիքների, խտրականության, թշնամական կամ բռնի գործողությունների զոհ:
83. «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի համաձայն. «Հայաստանի Հանրապետությունն աջակցում է իր տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակութային ինքնության պահպանմանը և զարգացմանը, պետական ծրագրերի իրականացման միջոցով նպաստում է նրանց կրոնի, ավանդույթների, լեզվի, մշակութային ժառանգության, մշակույթի պահպանման, տարածման և զարգացման համար պայմանների ստեղծմանըե: Նույն օրենքի 9-րդ հոդվածը յուրաքանչյուրի համար երաշխավորում է` Հայաստանի Հանրապետությունում մշակութային կյանքին մասնակցելը և մշակութային գործունեություն իրականացնելը անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, համոզմունքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, 6-րդ հոդվածը` մշակութային արժեք է համարում նաև լեզուները, ազգային ավանդույթները և սովորույթները, աշխարհագրական տեղանունները:
84. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «բ» կետի համաձայն` «Արգելվում է այն գովազդը, որը պարունակում է ռասային, ազգությանը, մասնագիտությանը կամ սոցիալական ծագմանը, տարիքային խմբին կամ սեռին, լեզվին, կրոնական և այլ համոզմունքներին վերաբերող վիրավորական արտահայտություններ, համեմատություններ և պատկերներ և այլնե:
85. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված հանրակրթական ծրագրերում ներառված են հանդուրժողականության, մարդու իրավուքների, ռասայական խտրականության, ազգային փոքրամասնությունների պատմության և մշակույթի մասին թեմաներ, իսկ դասագրքում` համապատասխան նյութեր: Հանրապետության հանրակրթական դպրոցի «Հասարակագիտություն» առարկայի չափորոշչում և ծրագրում ընդգրկված են «Ազգային փոքրամասնությունների իրավունքները» և «Հանդուրժողականություն» թեմատիկ միավորները:
86. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը միանշանակ արգելում է հեռուստառադիոհաղորդումների օգտագործումը ազգային, ռասայական և կրոնական թշնամանք կամ երկպառակություններ սերմանելու նպատակով: Հանրային հեռուստատեսությունը և ռադիոն պարբերաբար հաղորդումներ են հեռարձակում Հայաստանի էթնիկ համայնքների մասին` նվիրված նրանց պատմությանը, կրթությանը, մշակույթին, լեզվին, իրավունքներին: Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետությունում չկան զանգվածային լրատվական միջոցներ, որոնք կտարածեին բացասական կարծրատիպեր էթնիկական փոքրամասնությունների մասին:
87. ՀՀ «Աթուռ» ասորական ասոցիացիան՝ ՀՀ իշխանությունների աջակցությամբ և Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը նյութական օգնությամբ ձեռնարկել էր ասորի ժողովրդի 1915 թվականի ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կառուցումը Երևանի կենտրոնում, Նալբանդյան փողոցին հարող Օղակաձև այգում: Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 2012թ. ապրիլին: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով ՀՀ այցելեցին աշխարհի տարբեր երկրների ասորական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
88. Երևանում Եզդի ժողովրդի 1915 թվականի ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կառուցման դիմում է ներկայացվել նաև եզդիական համայնքի կողմից, որը ներկայումս գտնվում է քննարկման փուլում:
89. Ազգային փոքրամասնությունները ներկայացնող համայնքների ներկայացուցիչները ընդգրկվել են քաղաքապետարանի կողմից 2010-2014թթ. կազմակերպված սոցիալական բնույթի գրեթե բոլոր միջոցառումներում, օրինակ` դրամական օժանդակություն է տրամադրվել բազմազավակ՝ 4 և ավելի, նորածին ունեցող մայրերին: Երևանի քաղաքապետարանը շարունակել է համագործակցությունը ազգային փոքրամասնությունների համայնքների հետ: Համագործակցության շրջանակներում նշված համայնքների ղեկավարները հրավիրվել են քաղաքապետարան, քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Ակտիվ հասարակական գործունեության համար համայնքների ղեկավարները խրախուսվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով և նվերներով: Նշված համայնքների սոցիալական անապահով անդամներին տրամադրվել են տարաբնույթ սոցիալական աջակցություններ:
90. Մշակույթների միջև հանդուրժողականությունը խրախուսելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության ենթակայությամբ գործող կազմակերպությունների կողմից իրականացվել են հետևյալ միջոցառումները.
1) 2014թ. մարտից-ապրիլ կենտրոնում գործել է «Տունը հեռու է, Լեհաստանը միշտ մոտ է...» խորագրով ցուցահանդեսը, որը կազմակերպվել է Վարշավայում գործող հայկական հիմնադրամի կողմից.
2) Ա. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում 2009-2013թթ. ընթացքում կազմակերպվել են ազգային փոքրամասնություն կազմող երկրների գրականությանն ու մշակույթին նվիրված գրքային մեծածավալ ցուցահանդեսներ, շնորհանդեսներ, մրցույթներ և մշակութային այլ միջոցառումներ.
3) Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սաները 2009թ. մասնակցել են վրացական համայնքի հիմնադրման 12-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը.
4) 2010թ. լեհական համայնքի հետ համատեղ իրականացվել է միջոցառում։ Լեհական համայնքում դպրոցի սաները հանդես են եկել լեհ կոմպոզիտորների ստեղծագործություններով.
5) 2011թ. «Ռուսական խոսքի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակներում «Ռոսսոտրուդնիչեստվո» ընկերության հետ համատեղ կազմակերպվել է համերգ, որում ընդգրկված էին հայ և ռուս կոմպոզիտորների ստեղծագործություններ.
6) 2012թ. դպրոցի սաները մասնակցել են հայ-վրացական «You are our pride» մրցույթ-փառատոնին.
7) «Թանգարանների եվրոպական գիշերե համաեվրոպական միջոցառումների շրջանակներում 2010թ. «Էրեբունիե պատմահնագիտական արգելոց-թանգարանը հյուրընկալել է Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների խմբերին, ծանոթացրել հնավայրին, թանգարանի մշտական ցուցադրությանը։ Թանգարանի ներքին բակում ազգային փոքրամասնությունների կատարողական խմբերի ելույթները՝ խորհրդանշելով հարգանքն ու համերաշխությունը յուրաքանչյուրի մշակույթի նկատմամբ.
8) Էրեբունի - Երևան տոնակատարության օրերին Ազգային փոքրամասնություններին առանձին բեմահարթակ է տրամադրվել և հնարավորություն ընձեռվել, որպեսզի նրանք ներկայացնեն իրենց ազգային արվեստը և մշակույթը:
91. Քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունում ստեղծվել է ազգային փոքրամասնության ներկայացուցիչ աշակերտների տվյալների բազա` վերջիններիս իրենց ազգային տոներին կամ այլ միջոցառումներին ներգրավելու և խրախուսելու նպատակով։