Հոդված 10
Հոդված 10
Խորհրդատվություններ
(1) Պայմանավորվող Կողմերի իրավասու մարմինները պետք է հաշվի առնեն գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը կարգավարող նորմերը, որոնք կիրառվում են մյուս Պայմանավորվող Կողմի տարածքում:
(2) Սույն Համաձայնագրի կատարման նպատակով սերտ համագործակցություն ապահովելու համար իրավասու մարմինները պետք է խորհրդակցեն միմյանց հետ` այդ մարմիններից որևէ մեկի հարցմամբ:
(3) Յուրաքանչյուր Պայմանավորվող Կողմ, ի լրումն, թույլատրում է մյուս Պայմանավորվող Կողմի ազգային կամ անվտանգության նշանակված մարմնին, կամ ցանկացած այլ մարմնի` նշանակված փոխադարձ համաձայնությամբ, այցելելու իր տարածք, որպեսզի իր անվտանգության մարմինների հետ քննարկի մյուս Պայմանավորվող Կողմից ստացված գաղտնի տեղեկատվության պաշտպանության գործընթացներն ու ծառայությունները: Յուրաքանչյուր Պայմանավորվող Կողմ աջակցում է, որ մարմինը հավաստիանա, արդյոք մյուս Պայմանավորվող Կողմից ձեռք բերված նման գաղտնի տեղեկատվությունը պատշաճ ձևով է պահպանվում: Այցելությունների մանրամասները կհաստատվեն իրավասու մարմինների կողմից: