Հոդված 9
Հոդված 9
Այցելություններ
(1) Սկզբունքորեն, միայն ընդունող երկրի Պայմանավորվող Կողմի իրավասու մարմնի նախնական թույլտվությամբ է, որ այցելուները մի Պայմանավորվող Կողմի տարածքից ժամանելով մյուսի տարածք` կարող են գաղտնի տեղեկատվություն և այն կառույցները մուտքի իրավունք ստանալ, ուր գործ ունեն գաղտնի տեղեկատվության հետ: Նման թույլտվությունը կտրվի միայն այն անձանց, ովքեր ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված թույլտվություն ունեն և լիազորված են առնչվելու գաղտնի տեղեկատվության հետ:
(2) Պայմանավորվող Կողմի իրավասու մարմնին այցելության համար հարցումները ներկայացվում են ժամանակային հիմքի վրա և այն Պայմանավորվող Կողմի կանոնակարգերին համապատասխան, որի տարածք այդ այցելուները ցանկանում են մուտք գործել: Իրավասու մարմինները միմյանց կտեղեկացնեն նման հարցումների հետ կապված մանրամասների վերաբերյալ և կերաշխավորեն, որ այցելուների անձնական տվյալները կպահպանվեն:
(3) Այցելությունների համար հարցումները կներկայացվեն ընդունող երկրի լեզվով կամ անգլերեն լեզվով և կընդգրկեն հետևյալ տեղեկատվությունը.
1. այցելուի անունը և ազգանունը, ծննդյան օրն ու վայրը, անձնագրի կամ ինքնությունը հաստատող փաստաթղթի համարը,
2. այցելուի քաղաքացիությունը,
3. այցելուին ներկայացնող ծառայության անվանումը և նրա վերադաս մարմնի կամ հաստատության անվանումը,
4. այցելուի` գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվության աստիճանը,
5. այցելության նպատակը և այցելության համար առաջարկվող օրը,
6. ընդունող հաստատությունների, կոնտրակտային անձանց և կառույցների անունները: