Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

Գաղտնի կոնտրակտների կնքումը

(1) Մինչ գաղտնի կոնտրակտի կնքումը` պայմանավորվող պաշտոնյան իր իրավասու մարմնի միջոցով գաղտնի աշխատանքի թույլտվություն է ստանում կոնտրակտորի իրավասու մարմնից, որպեսզի հավաստիանա, արդյոք ապագա կոնտրակտորը այդ երկրի իրավասու մարմնի անվտանգության հսկողության ներքո է գտնվում և արդյոք նա կոնտրակտի կատարումն իրականացնելու համար անհրաժեշտ անվտանգության նախազգուշական միջոցներ է ստանձնել: Եթե կոնտրակտորը դեռևս անվտանգության հսկողության ներքո չի գտնվում, այդ նպատակով կարող է հարցում արվել:

(2) Գաղտնի աշխատանքի թույլտվություն նաև ստացվում է, եթե ձեռնարկությունից պահանջվել է առաջարկ ներկայացնել և եթե գաղտնի տեղեկատվությունը պետք է տրամադրվի մինչև կոնտրակտի կնքումը մրցութային ընթացակարգերի պայմաններին համապատասխան:

(3) Վերոշարադրյալ (1)-ին և (2)-րդ կետերում նշված դեպքերում պետք է կիրառվի հետևյալ ընթացակարգը.

1. Մյուս Պայմանավորվող Կողմի երկրից կոնտրակտորների համար գաղտնի աշխատանքի թույլտվության տրամադրման համար հարցումները պետք է պարունակեն նախագծի, ինչպես նաև կոնտրակտորին տրամադրվելիք կամ նրա կողմից մշակման ենթակա գաղտնի տեղեկատվության բնույթի, ծավալի և անվտանգության դասակարգման աստիճանի վերաբերյալ տեղեկատվություն:

2. Ի լրումն ձեռնարկության լրիվ անվանը, նրա փոստային հասցեին, անվտանգության հարցերով պատասխանատու աշխատակցի անվանը, հեռախոսի և ֆաքսի համարին և, անհրաժեշտության դեպքում, էլ. հասցեին, գաղտնի աշխատանքի թույլտվությունը պետք է ներառի նաև տեղեկատվություն մասնավորապես այն փաստի վերաբերյալ, թե ինչ ծավալով ու անվտանգության դասակարգման որ աստիճանին համապատասխան և ինչ անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվել ձեռնարկության կողմից՝ համաձայն ազգային օրենսդրությանն ու կանոններին:

3. Պայմանավորվող Կողմերի իրավասու մարմինները պետք է տեղյակ պահեն միմյանց այն փոփոխությունների վերաբերյալ, որոնք տեղ են գտել տրամադրված գաղտնի աշխատանքի թույլտվություններում:

4. Պայմանավորվող Կողմերի իրավասու մարմինների միջև նման տեղեկատվության փոխանակումը կիրականացվի կամ համապատասխան ազգային լեզվով` անգլերեն թարգմանության ուղեկցությամբ կամ անգլերենով:

5. Գաղտնի աշխատանքի թույլտվությունները և Պայմանավորվող Կողմերի համապատասխան իրավասու մարմիններին հասցեագրված գաղտնի աշխատանքի թույլտվություններ ստանալու համար խնդրագրերը պետք է ներկայացվեն գրավոր կերպով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։