Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

Գաղտնի կոնտրակտների կատարումը

(1) Գաղտնի կոնտրակտները պետք է պարունակեն անվտանգության պահանջի վերաբերյալ կետ, համաձայն որի կոնտրակտորը պարտավորվում է ձեռնարկել գաղտնի տեղեկատվության պաշտպանության համար պահանջվող միջոցառումներ իր երկրի ազգային օրենսդրությանն ու կանոններին համապատասխան:

(2) Ի լրումն` անվտանգության պահանջի մասին կետը պետք է պարունակի հետևյալ դրույթները.

1. «գաղտնի տեղեկատվություն» տերմինի և երկու Պայմանավորվող Կողմերի համադրելի պաշտպանական գաղտնագրումների աստիճանների և անվտանգության դասակարգումների սահմանումը՝ սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան,

2. Պայմանավորվող Կողմերից յուրաքանչյուրի իրավասու մարմնի անվանումը, որը լիազորված է թույլատրել կոնտրակտին առնչվող գաղտնի տեղեկատվության տրամադրումը, ինչպես նաև գաղտնի տեղեկատվության պաշտպանության համակարգումը,

3. իրավասու մարմինների և ներգրավված կոնտրակտորների միջև գաղտնի տեղեկատվության փոխանակման համար օգտագործվելիք ուղիները,

4. գաղտնի տեղեկատվության պաշտպանական գաղտնագրումներում փոփոխությունների կամ տեղեկատվության պաշտպանության անհրաժեշտության դադարման պատճառով փոփոխությունների հաղորդման համար ընթացակարգերը և մեխանիզմները,

5. կոնտրակտորների աշխատակիցների այցերին հավանություն տալու կամ գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվություն ստանալու համար ընթացակարգերը,

6. կոնտրակտորներին գաղտնի տեղեկատվությունը փոխանցելու համար ընթացակարգերը, որտեղ այդ տեղեկատվությունը պետք է օգտագործվի կամ պահվի,

7. պահանջը, որ կոնտրակտորը պետք է գաղտնի տեղեկատվությունից օգտվելու թույլտվություն տրամադրի միայն այն անձին, ով, ելնելով իր ծառայողական պարտականություններից, պետք է ստանա այդ թույլտվությունը և նրան է վստահվել կոնտրակտի կատարումը կամ նա նպաստում է դրան և նա նախօրոք անցել է համապատասխան աստիճանի գաղտնի տեղեկատվությանն առնչվելու համար ստուգում,

8. պահանջը, որ գաղտնի տեղեկատվությունը պետք է գաղտնազերծվի, կամ որ գաղտնի տեղեկատվության գաղտնազերծումը միայն թույլատրվելու է այն երրորդ կողմին, որին թույլատրել է Պայմանավորվող Կողմը,

9. պահանջը, որ կոնտրակտորը պետք է անհապաղ տեղեկացնի իր իրավասու մարմնին կոնտրակտով նախատեսված գաղտնի տեղեկատվության որևէ իրական կամ կասկածելի կորստի, արտահոսքի կամ ոչ լիազորված գաղտնազերծման մասին:

(3) Պայմանավորվող պաշտոնյայի իրավասու մարմինը կոնտրակտորին պետք է ներկայացնի անվտանգության դասակարգում պահանջող փաստաթղթային գրանցումների առանձին ցուցակ /դասակարգման ուղեցույց/, սահմանի անվտանգության դասակարգման պահանջվող աստիճանը և հետևի, որպեսզի այդ ցուցակը որպես հավելված կցվի գաղտնի կոնտրակտին: Պայմանավորվող պաշտոնյայի իրավասու մարմինը ցուցակը պետք է նաև փոխանցի կամ կազմակերպի ցուցակի փոխանցումը կոնտրակտորի իրավասու մարմնին:

(4) Պայմանավորվող պաշտոնյայի իրավասու մարմինը պետք է ապահովի, որ կոնտրակտորը գաղտնի տեղեկատվությանն առնչվելու իրավունք ունենա միայն կոնտրակտորի իրավասու մարմնի կողմից գաղտնի փաստաթղթերին առնչվելու թույլտվությունը ստանալուց հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։