Հոդված 15
Հոդված 15
Եզրափակիչ դրույթներ
(1) Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն պահից, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կծանուցի Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությանն այն մասին, որ դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ազգային պահանջները բավարարված են: Համապատասխան ամսաթիվ է համարվում ծանուցման ստացման ամսաթիվը:
(2) Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով:
(3) Պայմանավորվող Կողմերից մեկի նախաձեռնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք կձևակերպվեն առանձին Արձանագրությամբ և ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերին համապատասխան` հանդիսանալով դրա անբաժանելի մասը:
(4) Պայմանավորվող Կողմերից յուրաքանչյուրը սույն Համաձայնագիրը կարող է դադարեցնել գործողության վեցամսյա ժամկետի պահպանման պայմանով` դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցմամբ: Դադարեցման դեպքում, սույն Համաձայնագրի հիման վրա կոնտրակտորի կողմից փոխանցված կամ մշակված գաղտնի տեղեկատվությանը պետք է շարունակել վերաբերվել սույն Համաձայնագրի Հոդված 5-ի դրույթներին համապատասխան, քանի դեռ արդարացված է անվտանգության դասակարգման գոյությամբ:
(5) Սույն Համաձայնագրի գրանցումը Միավորված Ազգերի Կազմակերպության Քարտուղարության կողմից, Միավորված Ազգերի Կանոնադրության Հոդված 102-ի համաձայն, կնախաձեռնի այն Պայմանավորվող Կողմը, որի ազգային տարածքում կնքվել է Համաձայնագիրը` այն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո: Մյուս Պայմանավորվող Կողմին կտեղեկացվի գրանցման և ՄԱԿ գրանցման համարի մասին` Քարտուղարության կողմից այն հաստատվելուց անմիջապես հետո:
Կատարված է ք. Երևանում 2013թ. հուլիսի 30-ին, երկու բնօրինակով` հայերեն, գերմաներեն և անգլերեն լեզուներով. բոլոր տեքստերը նույնական են: Հայերեն և գերմաներեն տեքստերի մեկնաբանման տարաձայնության դեպքում` նախապատվությունը կտրվի անգլերեն լեզվով տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2016թ. մայիսի 4-ին