Հոդված 4
Հոդված 4
Գաղտնագրում
(1) Փոխանցված գաղտնի տեղեկատվությունը գաղտնագրվում է Հոդված 3-ում նախատեսված համադրելի ազգային անվտանգության դասակարգմամբ` ստացողի իրավասու մարմնի կողմից կամ նրա պահանջով:
(2) Գաղտնի տեղեկատվությունը, որը ծագել է ստացող երկրում` գաղտնի կոնտրակտների հետ կապված, ինչպես նաև ստացող երկրում արված պատճենները նույնպես պետք է գաղտնագրվեն:
(3) Անվտանգության դասակարգումները պետք է տեղեկատվության ծագման երկրի իրավասու մարմնի խնդրանքով փոփոխվեն կամ անվավեր ճանաչվեն տվյալ գաղտնի տեղեկատվության ստացողի իրավասու մարմնի կողմից կամ նրա պահանջով: Ծագման երկրի իրավասու մարմինը պետք է անմիջապես տեղեկացնի մյուս Պայմանավորվող Կողմի իրավասու մարմնին անվտանգության դասակարգումը փոփոխելու կամ անվավեր ճանաչելու մասին: