Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Սահմանումներ

(1) Ըստ սույն Համաձայնագրի նպատակների

1. գաղտնի տեղեկատվություն է համարվում

(ա) Հայաստանի Հանրապետությունում`

նրա ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական և օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների` Պետության կողմից պաշտպանվող տեղեկությունները, որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը:

(բ) Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում`

այն փաստերը, առարկաները կամ տեղեկությունները, որոնք, անկախ իրենց ներկայացման ձևից, պետք է գաղտնի պահվեն` ելնելով հանրային շահից: Դրանք պետք է գաղտնագրվեն պաշտոնական մարմնի կողմից կամ նրա պահանջով` դրանց պաշտպանության կարիքներին համապատասխան:

2. գաղտնի կոնտրակտ է համարվում

մի Պայմանավորվող Կողմի պետության իրավասու մարմնի կամ ձեռնարկության (պայմանավորվող պաշտոնյա) և մյուս Պայմանավորվող Կողմի պետության ձեռնարկության (կոնտրակտոր) միջև կնքված կոնտրակտը: Նման կոնտրակտի պայմաններին համապատասխան` պայմանավորվող պաշտոնյայի պետությունից գաղտնի տեղեկատվությունը պետք է փոխանցվի կոնտրակտորին, մշակվի կոնտրակտորի կողմից կամ մատչելի դառնա կոնտրակտորի աշխատակազմի այն անդամների համար, որոնք պետք է առաջադրանքներ կատարեն պայմանավորվող պաշտոնյայի կառույցներում:

(2) Անվտանգության դասակարգման աստիճանները սահմանվում են հետևյալ կերպ.

1. Հայաստանի Հանրապետությունում գաղտնի տեղեկատվություն է համարվում`

(ա) «Հույժ գաղտնի» - եթե դրան ծանոթանալը չլիազորված անձանց կողմից կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար:

(բ) «Գաղտնի» - եթե դրան ծանոթանալը չլիազորված անձանց կողմից կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը:

2. Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գաղտնի տեղեկատվություն է համարվում`

(ա) GEHEIM (ԳԱՂՏՆԻ), եթե դրան ծանոթանալը չլիազորված անձանց կողմից կարող է սպառնալ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կամ նրա երկրամասերից մեկի անվտանգությանը, կամ էլ կարող է ծանր վնաս հասցնել նրանց շահերին,

(բ) VS-VERTRAULICH (ԿՈՆՖԻԴԵՆՑԻԱԼ), եթե դրան ծանոթանալը չլիազորված անձանց կողմից կարող է վնասել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կամ նրա երկրամասերից մեկի շահերին.

(գ) VS-NUR FÜR DEN DIENSTGEBRAUCH (ՄԻԱՅՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ), եթե դրան ծանոթանալը չլիազորված անձանց կողմից կարող է աննպաստ լինել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կամ նրա երկրամասերից մեկի շահերի համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։