Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

Գաղտնի տեղեկատվության փոխանցումը

(1) Սկզբունքորեն «VS-VERTRAULICH/Գաղտնի» և «GEHEIM/Հույժ գաղտնի» աստիճանների գաղտնի տեղեկատվությունը մի երկրից մյուս երկիր պետք է փոխանցվի պաշտոնական սուրհանդակի միջոցով: Պայմանավորվող Կողմերի Ազգային անվտանգության մարմինները/Անվտանգության նշանակված մարմինները կարող են համաձայնության գալ փոխանցման այլընտրանքային ուղիների շուրջ: Գաղտնի տեղեկատվության ստացումը պետք է հաստատված լինի իրավասու մարմնի կողմից, կամ նրա պահանջով և գաղտնի տեղեկատվությունը պետք է ստացողին հանձնվի ազգային օրենսդրությանն ու կանոններին համապատասխան:

(2) Հատուկ նշված նախագծի համար, իրավասու մարմինները կարող են համաձայնել` ամբողջովին, կամ որոշակի սահմանափակումներով, որ «VS-VERTRAՍLICH/Գաղտնի» և «GEHEIM/Հույժ գաղտնի» աստիճանների գաղտնի տեղեկատվությունը կարող է փոխանցվել պաշտոնական սուրհանդակին այլընտրանք հանդիսացող ուղիներով, եթե պաշտոնական սուրհանդակի ծառայության վրա վստահությունը կարող է անտեղի դժվարություններ պատճառել նման փոխանցման, կամ կոնտրակտի կատարման համար: Նման դեպքերում`

1. հանձնողը պետք է լիազորված լինի առնչվելու դասակարգման համադրելի աստիճանի գաղտնի տեղեկատվությանը,

2. փոխանցված գաղտնի տեղեկատվության առարկաների ցուցակը պետք է պահպանվի այն ուղարկող մարմնի կողմից: Այդ ցուցակի մի օրինակը պետք է հանձնվի ստացողին` իրավասու մարմնին փոխանցելու համար,

3. գաղտնի տեղեկատվության առարկաները պետք է փաթեթավորվեն ազգային սահմանների ներսում փոխադրումները կարգավորող կանոնակարգերի համաձայն,

4. գաղտնի տեղեկատվության առարկաները պետք է հանձնվեն ստացականով,

5. հանձնողը պետք է սուրհանդակի սերտիֆիկատ ունենա` տրված, ուղարկող կամ ընդունող հաստատության իրավասու մարմնի կողմից:

(3) Այն դեպքում, երբ գաղտնի տեղեկատվության մեծ ծավալ պետք է փոխանցվի, փոխադրման միջոցները, ուղիները և ուղեկցողը պետք է սահմանվեն յուրաքանչյուր դեպքի համար առանձին և իրավասու մարմնի կողմից փոխադրման մանրակրկիտ ծրագրի հիման վրա:

(4) «VS-VERTRAULICH/Գաղտնի» աստիճանի և ավելի բարձր, գաղտնի տեղեկատվության էլեկտրոնային փոխանցումը պետք է տեղի ունենա ծածկագրված ձևով: Անվտանգության դասակարգման այս աստիճանների գաղտնի տեղեկատվությունը կարող է միայն գաղտնագրվել Պայմանավորվող Կողմերի անվտանգության իրավասու մարմինների կողմից փոխադարձ համաձայնությամբ հաստատված գաղտնագրման միջոցներով:

(5) «VS-NUR FÜR DEN DIENSTGEBRAUCH» աստիճանի գաղտնի տեղեկատվությունը կարող է մյուս Պայմանավորվող Կողմի տարածք փոխանցվել փոստի կամ ուղարկող այլ ծառայությունների միջոցով՝ հաշվի առնելով ազգային օրենսդրությունն ու կանոնները:

(6) "VS-NUR FÜR DEN DIENSTGEBRAUCH» գաղտնի տեղեկատվությունը էլեկտրոնային ճանապարհով կարող է փոխանցվել կամ մատչելի դառնալ Պայմանավորվող Կողմերին` ազգային իրավասու մարմնի կողմից հաստատված գաղտնագրման կոմերցիոն սարքերի միջոցով: Անվտանգության դասակարգման այս աստիճանի գաղտնի տեղեկատվությունը չգաղտնագրված ձևով կարող է փոխանցվել միայն այն դեպքում, եթե այն չի հակասում ազգային օրենսդրությանն ու կանոններին, եթե չկան գաղտնագրման հաստատված միջոցներ, փոխանցումը իրականացվում է միայն ֆիքսված ցանցերի ներսում և այն պայմանով, որ ուղարկողն ու ստացողը նախապես համաձայնության են եկել առաջարկված փոխանցման շուրջ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։