Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

Գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանությունը կանոնակարգող դրույթների խախտումը

(1) Երբ գաղտնի տեղեկատվության չլիազորված գաղտնազերծումը հնարավոր չէ բացառել, կամ եթե նման գաղտնազերծումը կասկածվում է կամ հաստատված է, մյուս Պայմանավորվող Կողմը պետք է անհապաղ տեղեկացվի այդ մասին:

(2) Գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը կարգավորող նորմերի խախտումները պետք է հետաքննվեն և համապատասխան իրավական գործողություններ ձեռնարկվեն` Պայմանավորվող Կողմի այն իրավասու մարմինների և այն դատարանների կողմից, որոնք իրավասություն ունեն` տվյալ Պայմանավորվող Կողմի օրենսդրությանը համաձայն: Մյուս Պայմանավորվող Կողմը հարցման դեպքում աջակցում է այդ հետաքննություններին և տեղեկացվում է արդյունքների մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։