Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սահմանումները

Սույն Համաձայնագրի նպատակների համար՝

(a) «ներդրում» նշանակում է՝ մի Պայմանավորվող կողմի պետության տարածքում գտնվող գույքի ցանկացած տեսակ, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում կամ վերահսկվում է մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի կողմից՝ պայմանով, որ ներդրումը կատարվել է առաջին Պայմանավորվող կողմի օրենքներին և կանոնակարգերին համապատասխան՝ ներառելով, սակայն չբացառելով

(i) ձեռնարկությունը (իրավաբանական անձ կամ ցանկացած այլ անձ ընդունող Պայմանավորվող կողմի պետության կիրառելի օրենքի շրջանակներում հիմնադրված կամ կազմավորված, շահույթ հետապնդող կամ չհետապնդող, մասնավոր կամ պետական սեփականություն հանդիսացող կամ պետության հսկողության տակ գտնվող, ներառյալ` կորպորացիա, վստահության վրա հիմնված ընկերակցություն, ընկերակցություն, անհատ ձեռնարկատիրություն, մասնաճյուղ, համատեղ ձեռնարկություն, ասոցիացիա կամ կազմակերպություն),

(ii) բաժնետոմսերը, բաժնեմասերը և ձեռնարկությունում բաժնային մասնակցության այլ ձևերը,

(iii) պարտատոմսերը, պարտքի հանձնառությունները, այլ պարտքային գործիքները և վարկերը,.1

(iv) ֆյուչերսները, օպցիոնները և այլ ածանցյալ արժեթղթերը,

(v) պատրաստ վիճակում շահագործման հանձնելու պայմանագրերը (թըրնքի), շինարարական, կառավարման, արտադրական, կոնցեսիոն, եկամուտների բաշխման և համանման այլ պայմանագրերը,

(vi) մտավոր սեփականության իրավունքները,

(vii) լիցենզիաները, արտոնագրերը, թույլտվությունները և ներքին օրենսդրության համաձայն համանման իրավունքները,.2 .3 և

(viii) այլ նյութական կամ ոչ նյութական, շարժական կամ անշարժ գույքը և հարակից գույքային իրավունքները, ինչպիսիք են՝ վարձակալությունը, հիփոթեքը, արգելանք կիրառելը և գրավը:.4

Սույն Համաձայնագրի նպատակներով` վճարման պահանջը, որ առաջանում է միայն ապրանքների և ծառայությունների առևտրային վաճառքից, ներդրում չի համարվում, քանի դեռ այն ներդրումներին բնորոշ հատկանիշներ ունեցող վարկ չէ: Ներդրում համարվելու համար գույքը պետք է ունենա ներդրումներին բնորոշ հատկանիշներ, ինչպիսիք են՝ կապիտալի կամ այլ ռեսուրսների ներգրավումը, օգուտի կամ շահույթի ակնկալիքը կամ ռիսկի գիտակցումը:

(b) «Ներդրող» նշանակում է՝ մի Պայմանավորվող կողմի ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը ներդրում է կատարում մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում.

(i) «Ֆիզիկական անձինք» նշանակում է՝ առաջին Պայմանավորվող կողմի պետության քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք՝ իր օրենքներին համապատասխան` պայմանով, որ, այնուամենայնիվ, ֆիզիկական անձը, ով երկքաղաքացի է, պետք է առաջնահերթ համարվի իր գերակայող և արդյունավետ քաղաքացիության պետության քաղաքացի, և

(ii) «Իրավաբանական անձինք» նշանակում է՝ ցանկացած անձ՝ շահույթ հետապնդող կամ չհետապնդող, ինչպիսիք են՝ ընկերությունները, պետական հիմնարկները, մարմինները, հիմնադրամները, ընկերակցությունները, ֆիրմաները, հաստատությունները, կազմակերպությունները, կորպորացիաները կամ ասոցիացիաները՝ գրանցված կամ հիմնադրված առաջին Պայմանավորվող կողմի պետության օրենքներին և կանոնակարգերին համապատասխան:

(c) «Տարածք» նշանակում է՝ համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության տարածք կամ Կորեայի Հանրապետության տարածք, ինչպես նաև նրանց ծովային տարածքները, ներառյալ` տարածքային ջրերի արտաքին սահմանին կից ծովի հատակը և ընդերքը, որոնց նկատմամբ տվյալ պետությունը, միջազգային իրավունքի համաձայն, իրականացնում է ինքնիշխան իրավունքներ կամ իրավազորություն՝ այդ տարածքներում բնական ռեսուրսների հետազոտման և շահագործման նպատակով:

(d) «Ազատ փոխարկելի արժույթ» նշանակում է՝ արժույթներ, որոնք Արժույթի միջազգային հիմնադրամը ժամանակ առ ժամանակ սահմանում է որպես ազատ փոխարկելի արժույթներ` Արժույթի միջազգային հիմնադրամի մասին համաձայնագրի հոդվածների և հետագայում դրանում կատարված ցանկացած փոփոխության համաձայն:

(e) «Ֆինանսական ծառայություն» նշանակում է՝ ֆինանսական բնույթի ցանկացած ծառայություն: Ֆինանսական ծառայությունները ներառում են բոլոր ապահովագրական և ապահովագրությանն առնչվող ծառայությունները և բոլոր տեսակի՝ բանկային և այլ ֆինանսական ծառայությունները (բացի ապահովագրությունից), ինչպես նաև ֆինանսական բնույթի ծառայությանը հարակից կամ օժանդակ ծառայությունները:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։