Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-03-02-ից մինչև 2001-10-18։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 28. Հանրային հեռուստառադիոընկերության կարգավիճակը և գործունեության սկզբունքները

գործել է մինչև 2001-10-18Բացել ARLIS-ում

Հոդված 28. Հանրային հեռուստառադիոընկերության կարգավիճակը և գործունեության սկզբունքները

Հանրային հեռուստառադիոընկերությունը հատուկ կարգավիճակ ունեցող պետական հիմնարկ է, որի իրավական վիճակի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով: Հանրային հեռուստառադիոընկերությունն ստեղծում է պետությունը` ապահովելու համար քաղաքացիների սահմանադրական իրավունքը, այսինքն` ազատորեն ստանալ քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, մանկապատանեկան, գիտալուսավորչական, հայոց լեզվի և պատմության, մարզական, զվարճալի և հանրության համար կարևոր ու նշանակալից այլ տեղեկատվություն, և գործում է սույն օրենքին, իր կանոնադրությանը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Հանրային հեռուստառադիոընկերության հեռուստատեսային հաղորդումների արտադրության և հեռարձակման բնագավառում գործունեությունն իրականացնում է Հանրային հեռուստաընկերությունը, իսկ ռադիոհաղորդումների բնագավառում` հանրային ռադիոընկերությունը, որոնց ղեկավարման բարձրագույն մարմինը Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն է:

Հանրային հեռուստառադիոընկերությունը ղեկավարվում է օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության սկզբունքներով և ապահովում է խոսքի ու ստեղծագործության ազատությունը:

Հանրային հեռուստառադիոընկերությունը պարտավոր է`

ա) օրվա եթերաժամի առնվազն երկու երրորդը հատկացնել հայրենական արտադրության հաղորդումներին.

բ) ապահովել հեռարձակվող հաղորդումների բազմազանությունը` հնարավոր հաղորդաշարերի և հաղորդումների տեսակների տեսքով.

գ) մշակել և իրականացնել ծրագրային քաղաքականություն`

1) հասարակական առավել հնչեղություն ունեցող տեղեկատվության հեռարձակման համար օգտագործել ամենահարմար եթերային ժամանակը` ներկայացնելով խնդրի կամ հարցի վերաբերյալ կարծիքների բազմազանությունը,

2) հեռուստառադիոլսարանին մատուցել այնպիսի հաղորդաշարեր և հաղորդումների տեսակներ, որոնցում հաշվի են առնվում Հայաստանի տարբեր տարածաշրջանների, ազգային փոքրամասնությունների, հասարակության տարբեր շերտերի ու սոցիալական խմբերի շահերը.

դ) իր ծրագրերում ապահովել խուլուհամր հանրության համար հնարավոր տեղեկատվության ստացման մատչելիությունը:

Հանրային հեռուստառադիոընկերությունը կարող է եթերային ժամանակ տրամադրել Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների լեզուներով հատուկ ծրագրերի և հաղորդումների հեռարձակման համար: Նման հաղորդումների ընդհանուր ժամաքանակը չպետք է գերազանցի հեռուստատեսությամբ` շաբաթական մինչև մեկ ժամ, իսկ ռադիոյով` օրական մինչև մեկ ժամ ժամաքանակը:

Հանրային հեռուստառադիոընկերությունում`

ա) առևտրային գովազդը չպետք է գերազանցի ընդհանուր հաղորդումների հինգ տոկոսը.

բ) հեռարձակվող հաղորդումը չի կարող ընդհատվել առևտրային գովազդով.

գ) հեռարձակվող հաղորդումներում քաղաքական դիրքորոշման գերակշռությունը և ընտրարշավներից դուրս քաղաքական գովազդի առկայությունն արգելվում է.

դ) պետության կողմից հայտարարված սգո օրերին գովազդի հեռարձակումն արգելվում է:

Հանրային հեռուստառադիոընկերության`

ա) հեռարձակած ալիքներից առնվազն մեկ հեռուստաալիքը և մեկ ռադիոալիքը սփռվում է ամբողջ երկրի տարածքով.

բ) օգտագործվող հաճախություններով արգելվում է այլ հեռարձակող կազմակերպությունների գործունեությունը` առանց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի համաձայնության:

Հանրային հեռուստառադիոընկերության աշխատակիցների գործադուլի ժամանակ նրանք պարտավոր են ապահովել լրատվական ծրագրերի օրական առնվազն երկու թողարկում:

Հանրային հեռուստառադիոընկերությունը հիմնականում ֆինանսավորվում է պետական բյուջեից:

Հանրային հեռուստառադիոընկերության կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։