Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

ՌՈՅԱԼԹԻՆԵՐ

1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված ռոյալթիները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Սակայն այդպիսի ռոյալթիները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որտեղ նրանք առաջանում են, այդ Պետության օրենքներին համապատասխան. բայց եթե ստացողը ռոյալթիների փաստացի սեփականատերն է, այդ ձևով գանձվող հարկը չպետք է գերազանցի ռոյալթիների համախառն գումարի 5 տոկոսը:

Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները սույն սահմանափակման կիրառման եղանակը որոշում են փոխադարձ համաձայնությամբ:

3. «Ռոյալթիներ» եզրույթը սույն հոդվածում գործածվելիս նշանակում է՝ փոխհատուցման ձևով ստացած ցանկացած տեսակի վճարում գրական, արվեստաբանական կամ գիտական աշխատանքների, ներառյալ կինոնկարների կամ ռադիո- կամ հեռուստատեսային հաղորդումների հեռարձակման համար օգտագործվող ֆիլմերի կամ ձայներիզների ցանկացած հեղինակային իրավունքի, ցանկացած պատենտի, ապրանքային նշանի, նախագծի կամ մոդելի, գծագրի, գաղտնի բանաձևի կամ գործընթացի օգտագործման կամ օգտագործման իրավունքի դիմաց կամ արդյունաբերական, առևտրային կամ գիտական փորձին վերաբերող տեղեկության դիմաց:

4. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե ռոյալթիների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են ռոյալթիները, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, և իրավունքը կամ գույքը, որոնց կապակցությամբ վճարվում են ռոյալթիները, փաստացի կապված են այդպիսի մշտական հաստատության հետ: Այդ դեպքում կիրառվում են 7-րդ հոդվածի դրույթները:

5. Ռոյալթիները համարվում են առաջացած Պայմանավորվող պետությունում, եթե վճարողն ինքը՝ Պետությունն է կամ այդ Պետության ռեզիդենտը: Սակայն երբ ռոյալթիներ վճարող անձը, անկախ Պայմանավորվող պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն, որի կապակցությամբ առաջացել է ռոյալթիներ վճարելու պարտավորությունը, և այդպիսի ռոյալթիների վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը, ապա այդպիսի ռոյալթիները համարվում են առաջացած այն Պայմանավորվող պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը:

6. Այն դեպքում, երբ վճարողի և փաստացի սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերության պատճառով օգտագործման, իրավունքի կամ տեղեկության համար վճարվող ռոյալթիների գումարը գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերության բացակայության դեպքում, սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը նշված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների ավելցուկային մասը մնում է հարկման ենթակա յուրաքանչյուր Պայմանավորվող պետության օրենքներին համապատասխան` հաշվի առնելով սույն Համաձայնագրի այլ դրույթները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։