Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

ՌԵԶԻԴԵՆՏ

1. Սույն Համաձայնագրի նպատակների համար «Պայմանավորվող պետության ռեզիդենտ» եզրույթը նշանակում է՝ ցանկացած անձ, ով, այդ պետության օրենքների համաձայն, ենթակա է այնտեղ հարկման իր մշտական բնակության, ռեզիդենտության, ստեղծման (գրանցման) վայրի, կառավարման վայրի կամ ցանկացած այլ համանման բնույթի չափանիշի հիման վրա, և ներառում է նաև այդ Պետությունը: Սակայն այդ եզրույթը չի ներառում որևէ անձի, ով այդ Պետությունում ենթակա է հարկման միայն այդ Պետության աղբյուրներից ստացած եկամտի առնչությամբ:

2. Այն դեպքում, երբ, 1-ին կետի դրույթների հիման վրա, ֆիզիկական անձը երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ է, նրա կարգավիճակը որոշվում է հետևյալ կերպով.

(a) նա համարվում է միայն այն Պետության ռեզիդենտ, որտեղ իր տրամադրության տակ ունի մշտական կացարան. եթե նա երկու Պետություններում էլ իր տրամադրության տակ ունի մշտական կացարան, համարվում է միայն այն Պետության ռեզիդենտ, որի հետ իր անձնական և տնտեսական կապերը (կենսական շահերի կենտրոն) առավել սերտ են,

(b) եթե հնարավոր չէ որոշել այն Պետությունը, որտեղ գտնվում է նրա կենսական շահերի կենտրոնը, կամ եթե նա Պետություններից ոչ մեկում իր տրամադրության տակ գտնվող մշտական կացարան չունի, համարվում է միայն այն Պետության ռեզիդենտ, որտեղ սովորաբար բնակվում է,

(c) եթե նա սովորաբար երկու Պետություններում էլ բնակվում է, կամ չի բնակվում դրանցից և ոչ մեկում, նա համարվում է միայն այն Պետության ռեզիդենտ, որի քաղաքացին է,

(d) եթե նա երկու Պետությունների քաղաքացի է կամ դրանցից և ոչ մեկի քաղաքացի չէ, Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները հարցը լուծում են փոխադարձ համաձայնությամբ:

3. Այն դեպքում, երբ, 1-ին կետի դրույթների հիման վրա, ֆիզիկական անձից տարբերվող անձը երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ է, ապա համարվում է միայն այն Պետության ռեզիդենտ, որտեղ գտնվում է նրա փաստացի կառավարման վայրը: Այն դեպքում, երբ իրավասու մարմինների միջև կա վեճ նման անձի փաստացի կառավարման վայրի գտնվելու հետ կապված, և իրավասու մարմինները չեն կարողանում գալ համաձայնության, տվյալ անձը համարվում է միայն այն Պետության ռեզիդենտ, որտեղ գրանցված է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։