Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

ԳՈՒՅՔԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՎԵԼԱՃ

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած արժեքի հավելաճը մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող և 6-րդ հոդվածում սահմանված անշարժ գույքի օտարումից կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Պայմանավորվող պետության ձեռնարկությանը պատկանող՝ մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մասը կազմող շարժական գույքի օտարումից առաջացած արժեքի հավելաճը, ներառյալ այդպիսի մշտական հաստատության (առանձին կամ ամբողջ ձեռնարկության հետ մեկտեղ) օտարումից առաջացած այդպիսի արժեքի հավելաճը, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

3. Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումներում շահագործվող նավերի կամ օդանավերի կամ այդպիսի նավերի կամ օդանավերի շահագործմանը վերաբերող շարժական գույքի օտարումից ստացված արժեքի հավելաճը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում:

4. Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից բաժնետոմսերի կամ այլ այնպիսի ձեռնարկություններում, ինչպիսիք են ընկերակցությունները կամ թրասթները, ունեցած փայերի օտարումից ստացված գույքի արժեքի հավելաճը կարող է հարկվել մյուս Պայմանավորվող պետությունում, եթե այդ բաժնետոմսերի կամ փայերի օտարմանը նախորդող 365 օրվա ընթացքում ցանկացած պահի դրությամբ դրանց արժեքի 50 տոկոսից ավելին ուղղակիորեն կամ անուղղակիորեն ձևավորվել է անշարժ գույքից, որը, 6-րդ հոդվածի համաձայն, գտնվում է այդ մյուս Պետությունում:

5. 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում չնշված ցանկացած գույքի օտարումից առաջացած արժեքի հավելաճը ենթակա է հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտ է օտարող անձը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։