Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Այն դեպքում, երբ`

(a) Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցում է մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկության կառավարմանը, վերահսկմանը կամ կապիտալում, կամ

(b) միևնույն անձինք ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցում են Պայմանավորվող պետության ձեռնարկության և մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկության կառավարմանը, վերահսկմանը կամ կապիտալում,

և յուրաքանչյուր դեպքում երկու ձեռնարկությունների միջև նրանց առևտրային կամ ֆինանսական հարաբերություններում ստեղծվում կամ սահմանվում են պայմաններ, որոնք տարբերվում են այն պայմաններից, որոնք կարող էին ստեղծվել անկախ ձեռնարկությունների միջև, ապա ցանկացած շահույթ, որը հաշվեգրված կլիներ ձեռնարկություններից մեկին, բայց այդ պայմանների պատճառով նման ձևով չի հաշվեգրվել, կարող է ներառվել այդ ձեռնարկության շահույթի մեջ և, համապատասխանաբար, հարկվել:

2. Այն դեպքում, երբ Պայմանավորվող պետությունը այդ Պետության ձեռնարկության շահույթի կազմում ընդգրկում և, համապատասխանաբար, հարկում է այն շահույթը, որի նկատմամբ մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ենթարկվել է հարկման այդ մյուս Պետությունում, և այդ ձևով ներառված շահույթը համարվում է շահույթ, որը պետք է հաշվեգրված լիներ առաջինը նշված Պետության ձեռնարկությանը, եթե երկու ձեռնարկությունների միջև պայմանները լինեին այնպիսին, ինչպիսին ստեղծված կլինեին անկախ ձեռնարկությունների միջև, ապա այդ մյուս Պետությունը կատարում է այդպիսի շահույթից գանձված հարկի գումարի համապատասխան ճշգրտում, այն դեպքում, երբ այդ մյուս Պետությունը համարում է ճշգրտումը արդարացված: Այդպիսի ճշգրտումը որոշելիս հաշվի կառնվեն սույն Համաձայնագրի մյուս դրույթները, և Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները անհրաժեշտության դեպքում կխորհրդակցեն միմյանց հետ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։